Կիրակի առավոտյան նիստ
Աստծո մարգարեները
Հատվածներ
Գանա
Տերը վկայեց Սունամցի կնոջը, որ Եղիսեն Աստծո մարգարեն է, և նա իր տանը տեղ տվեց նրան։
Մենք նույնպես կարող ենք այսօր անձնական վկայություն ստանալ Աստծո մարգարեի մասին և ընդունել մեր սրտում ու մտքում՝ մեր տանը, այն ուղերձը, որը մեր Երկնային Հայրն ունի մեզ համար այս վերջին օրերում։ ․․․
Ո՞վ է մարգարեն: Մարգարեն այն մարդն է, որին Աստված կանչել է՝ Իր անունից խոսելու համար: ․․․
Մարգարեները տեսանողներ և հայտնողներ են։ Դա նշանակում է, որ նրանք կարող են տեսնել այն, ինչ ուրիշները չեն կարող, և կարող են մարգարեանալ ապագա իրադարձությունների մասին։ ․․․ Մարգարեները Տիրոջից պատվիրաններ և հայտնություններ են ստանում։ ․․․
Մարգարեներն Աստծուց ոգեշնչված ուսուցիչներ ու պատգամաբերներ են, որոնք հռչակում են ավետարանը երկրի վրա ապրող բոլոր մարդկանց համար։ ․․․
Մարգարեները վկայում են Քրիստոսի մասին՝ Նրա գոյության, ծառայության և աստվածային բնույթի մասին։ ․․․
Սունամցի կինը մեզ ուսուցանեց, որ մենք կարող ենք այդ վկայությունը ստանալ Սուրբ Հոգու միջոցով։ Ես խոստանում եմ ձեզ, որ երբ մենք իմանանք, որ նրանք Աստծո օծյալներն են, մեր կյանքն ավելի հեշտ կլինի՝ չնայած շարունակական դժվարություններին, եթե մենք հնազանդվենք նրանց ձայնին վստահությամբ, հավատքով և հույսով։ Մարգարեի ձայնը լսելը և դրան հնազանդվելը կարևոր է, որպեսզի կառչենք այն ամենից, ինչը բարի է, մինչև մեր Փրկչի Երկրորդ Գալուստը։ ․․․
Ես շնորհակալ եմ ապրող մարգարեների առաջնորդության և նվիրված ջանքերի համար։ ․․․ Իր ծառաներին միշտ Տերն է ընտրելու։