Շաբաթ առավոտյան նիստ
Կատարեք ձեր բաժինը ամբողջ սրտով
Հատվածներ
Գերմանիա
Պարզ ասած՝ աշակերտությունը պահանջում է ինքնակարգապահություն։ ․․․
․․․ Մեր հավատքը, որը մեր հավատարմությունն է Փրկչի հանդեպ, ուժեղանում է, երբ փորձվում է այն հակադրության դեմ, որին մենք բախվում ենք այստեղ՝ մահկանացու կյանքում։ Այն տոկուն է, որովհետև մենք շարունակում ենք սնուցել, ակտիվորեն կիրառել և երբեք չենք հանձնվում։
Մյուս կողմից, եթե մենք չենք կարողանում օգտագործել հավատքը և դրա համոզիչ ուժը՝ գործելով դրա համաձայն, թուլանում է համոզվածության աստիճանն այն բաներում, որոնք ժամանակին սուրբ էին մեզ համար, և վստահությունն այն բաներում, որոնք մի ժամանակ գիտեինք, որ ճշմարիտ են։ ․․․
Երեկվա վկայության կրակը կարող է մեզ տաքացնել միայն կարճ ժամանակ։ ․․․
․․․ Մեր պարգևները զարգանում և շատանում են միայն այն ժամանակ, երբ դրանք օգտագործում ենք։ ․․․
Գուցե մեր հոգևոր պարգևները միշտ չէ, որ աչքի են ընկնում, բայց դա չի նշանակում, որ դրանք պակաս կարևոր են։ ․․․
Ուստի, յուրաքանչյուրս թող կատարի իր փոքրիկ բաժինը։ ․․․
Հիշեք՝ Հիսուս Քրիստոսն է, որ արդեն կատարել է գերմարդկային դերը, երբ հաղթել է մահին և մեղքին։
Մեր բաժինը Քրիստոսին հետևելն է։ ․․․
Որտեղ հավատքը թույլ է, սկսեք Քրիստոս Հիսուսի և Նրա մաքրագործող ու զտող զորության հանդեպ հույսով։ ․․․
Մենք գիտենք, որ միայն մեր ջանքերը չեն կարող մեզ սելեստիալ դարձնել։ Բայց դրանք կարող են մեզ դարձնել հավատարիմ և նվիրված Հիսուս Քրիստոսին, իսկ Նա կդարձնի մեզ սելեստիալ։ ․․․
․․․ Մենք շնորհակալ ենք երեկվա մեր քայլերի համար, բայց այդտեղ կանգ չենք առնում։ Մենք գիտենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց թույլ չենք տա, որ դա մեզ հուսահատեցնի։
Դա մեր էությունն է՝ որպես Քրիստոսի հետևորդներ։