2025
Վերցնելով Հիսուս Քրիստոսի անունը
Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2025


Կիրակի ցերեկային նիստ

Վերցնելով Հիսուս Քրիստոսի անունը

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Նիգերիա

Ներբեռնեք PDF

Մենք կարող ենք տեսնել առնվազն հինգ նմանություն այն գործընթացին, որի միջոցով մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը։ ․․․

Առաջին զուգահեռը նույնացումն է։ ․․․ Երբ մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը, մենք մեր անունը կապում ենք Նրա անվան հետ։ Մենք մեզ նույնացնում ենք Նրա հետ։ ․․․

Նույնացման հետ սերտորեն կապված է մեկ այլ զուգահեռ՝ հիշելը։ ․․․ Մեր դեպքում՝ հաղորդությունը յուրաքանչյուր շաբաթ ընդունելը օգնում է հիշել Հիսուս Քրիստոսին ամբողջ շաբաթվա ընթացքում։ ․․․

․․․ Նույնիսկ երբ զբաղված ենք այլ գործերով, մենք շարունակում ենք հիշել Նրան, ինչպես հիշում ենք մեր սեփական անունը, անկախ նրանից, թե ինչի վրա ենք կենտրոնանում։

Փրկչի՝ մեզ համար կատարած գործերը հիշելու արդյունքը երրորդ զուգահեռն է՝ ընդօրինակումը։ ․․․ Մեր դեպքում, որքան շատ ենք մեզ նույնացնում Հիսուս Քրիստոսի հետ և հիշում նրան, այնքան ավելի ենք ցանկանում նմանվել Նրան։ ․․․

Հիսուս Քրիստոսին ընդօրինակելը մեզ տանում է դեպի չորրորդ զուգահեռ՝ համապատասխանություն Նրա նպատակներին։ Մենք միանում ենք Նրան Իր գործում։ ․․․

․․․ Այս չորսի կատարումը մեզ տանում է հինգերորդ զուգահեռին՝ զորացում։ Մեր կյանքում մենք օգտվում ենք Աստծո զորությունից և օրհնություններից։ ․․․

Երբ մենք լրացուցիչ ուխտեր ենք կապում Աստծո հետ, լիովին մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը։ Հետևաբար, Աստված օրհնում է մեզ Իր զորությամբ։ ․․․

․․․ Եկեք մեր Երկնային Հոր մոտ։ Ձեզ վրա վերցրեք Հիսուս Քրիստոսի անունը։ ․․․ Դուք կդառնաք մեր Երկնային Հոր արքայության վեհացված ժառանգորդներ, Նրա Առաջնեկի՝ մեր սիրելի Փրկչի և Քավիչի հետ ժառանգակիցներ։