Կիրակի առավոտյան նիստ
Նայիր առ Աստված և ապրիր
Հատվածներ
Կալիֆորնիա
Բոլիվիա
Համաժողովների կենտրոն, ԱՄՆ
Մադագասկար
Իհարկե, «նայիր առ Աստված և ապրիր» խորհուրդը ոչ միայն հավերժության առումով մեծ նշանակություն ունի մեզ համար, այլև շատ բան է փոխում մեր մահկանացու կյանքի բնույթի և որակի մեջ։ ․․․
Մորմոնի Գրքի հատվածներում ոչ մի խոստում այնքան հաճախ չի կրկնվում, որքան սա. «Որքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրի վրա. բայց որքան որ դուք չեք պահի իմ պատվիրանները, դուք կկտրվեք իմ ներկայությունից»: ․․․ «Բարգավաճել» նշանակում էր վայելել երկնքի առաջնորդությունն ու օրհնությունները իրենց կյանքում։ ․․․ «Բարգավաճելը» ներառում էր դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու կարողությունը։ ․․․
․․․ Աստծո պատվիրաններն ու խորհուրդները գտնվում են սուրբ գրություններում և Նրա ծառաների խոսքերում։ «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրում ներկայացված սկզբունքներն ու կետերը վառ օրինակ են։ Մեկ այլ ուղեցույց է Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը: ․․․
Թվում է, թե անվերջ են այն տարբեր աղբյուրները, որոնց դիմելով մարդիկ փնտրում են իմաստ, երջանկություն և օգնություն։ Մեծ մասը նայում է «նշանակետից այն կողմ»։ ․․․ Աստծուն նայելով՝ մենք կարող ենք խաղաղություն գտնել դժվար պահերին, և մեր հավատքը կշարունակի աճել, նույնիսկ երբ ունենում ենք կասկածներ և հոգևոր մարտահրավերներ։ Մենք կարող ենք ուժ ստանալ հակառակության և մեկուսացման բախվելիս։ Մենք կարող ենք հավասարակշռել կատարյալն ու ներկա իրականությունը։ ․․․
Աստծուն նայելը նշանակում է, որ Նա ոչ թե մեր առաջնահերթություններից մեկն է, այլ՝ որ մեր բարձրագույն առաջնահերթությունն է։