2025
Հիսուս Քրիստոսը և ձեր նոր սկիզբը
Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2025


Շաբաթ երեկոյան նիստ

Հիսուս Քրիստոսը և ձեր նոր սկիզբը

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ճապոնիա

Համաժողովների կենտրոն, ԱՄՆ

Նիգերիա

Ներբեռնեք PDF

Հիսուսը «շրջում էր՝ բարիք գործելով»։ ․․․ Ինչպիսի՜ համեստ արտահայտություն։ ․․․

Նրա ասած և արած ամեն ինչը նոր սկիզբ ապահովեց նրանցից յուրաքանչյուրի համար, ում Նա բժշկեց, օրհնեց, ուսուցանեց և մեղքից ազատեց։ Նա չհեռացավ նրանցից, և Նա անկասկած չի հեռանա ձեզանից։ ․․․

․․․ Մենք բոլորս կարող ենք նոր սկիզբ ունենալ Հիսուս Քրիստոսի միջոցով և Նրա շնորհիվ։ Նույնիսկ՝ դուք։ ․․․ Սա նոր սկիզբների եկեղեցին է։ ․․․

Ապաշխարությունը բացում է դուռը մեր նոր սկիզբների, կյանքը նորովի սկսելու և երկրորդ հնարավորությունների համար։ ․․․

․․․ Նոր արշալույսները, նոր էջերը և նոր հնարավորությունները ավետարանի բարի լուրի պարզ միջուկն են։

․․․ Հակառակորդը միակն է, որն օգուտ է քաղում այն մտքից, որ դուք խորտակվել եք։ Դուք՝ ոչ։

Եվ նոր սկիզբները միայն մեր մեղքերի ու սխալների համար չեն։ ․․․ Դուք իրոք կարող եք փոխել ձեր մեջ այն բաները, որոնք տարիներ շարունակ ձեզ մաշել են։ ․․․

Նրանք, ովքեր անընդհատ պայքարում են նույն մեղքի կամ նույն անհաջողության դեմ, թող շարունակեն առաջ գնալ։ ․․․ Եվ վստահեք նոր սկզբին, որը ձեզ է սպասում ամեն անգամ, երբ վերադառնում եք ձեր Հոր մոտ` անկեղծ սրտով: ․․․

․․․ Խնդրում եմ, ընդունեք ձեր նոր սկիզբը, նույնիսկ այսօր, հենց հիմա։ Հիսուս Քրիստոսը մեր հավատի զորագլուխն ու այն կատարողն է՝ մեզ հետ անթիվ նոր էջեր գրողը։ Նա է Սկիզբն ու Վերջը՝ մեր ամոթի ու տառապանքի վերջը, և նոր կյանքի սկիզբը Նրանում՝ թույլ տալով մեզ ստանալ Նրա շնորհը, թողնել անցյալը հետևում և սկսել նորից՝ նոր արշալույսով, որքան անգամ որ մեզ անհրաժեշտ լինի։