2025
Նախաբան
Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2025


Շաբաթ առավոտյան նիստ

Նախաբան

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Համաժողովների կենտրոն, ԱՄՆ

Ներբեռնեք PDF

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, այսօր մենք համախմբվել ենք՝ սգալու մեր սիրելի նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մահը։ Ես ձեզ դիմում եմ որպես Տասներկուսի Քվորումի նախագահ, մի կոչում, որում արդեն վերջին յոթուկես տարիների ընթացքում հաստատվել եմ՝ մեր ծխերի, ցցերի և գերագույն համաժողովներում։

Մենք շարունակում ենք այս կիսամյա գերագույն համաժողովը՝ նախատեսված ելույթներով ու երաժշտությամբ, որոնք հանձնարարվել էին նախագահ Նելսոնի կողմից ամիսների պատրաստությունից հետո ։

… Նախագահ Նելսոնը խորապես գիտակցում էր գերագույն համաժողովի արժեքը, որը Սրբերին ուղղորդում էր հաջորդող ամիսներին։ Մենք հարգում ենք նրա հիշատակը՝ հետևելով համաժողովի ծրագրված ժամանակացույցին, որը նա հաստատել է։

Իմ համեստ հարգանքի տուրքը, որը համահունչ է այս համաժողովին և արդեն մատուցված հարգանքի տուրքին, հետևյալն է․ ես անկեղծորեն սիրել եմ նախագահ Նելսոնին, երկար տարիների մեր ընկերության ու համագործակցության ընթացքում ես ավելի շատ բան եմ սովորել ավետարանի և հոգևոր առաջնորդության մասին, քան որևէ այլ ղեկավարից, որին անձամբ ճանաչել եմ։ Նա մեր օրինակն է՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի ծառա և հետևորդ։