Շաբաթօրյա ցերեկային նիստ
Ընտանիքի հռչակագիրը՝ Աստծուց տրված խոսքեր
Հատվածներ
ԱՄՆ
Ես սիրում եմ ընտանիքի հռչակագիրը։ ․․․ Հռչակագիրն աստվածային ծագում ունի, ուստի մենք պետք է Աստծո խոսքերին վայել ակնածանք ցուցաբերենք դրա հանդեպ։ ․․․
Ներկայացված հռչակագիրը չէր համապատասխանում աշխարհում շատ մարդկանց տեսակետներին։ Ոչ այն ժամանակ։ Ոչ այժմ։ Կան մարդիկ, որոնք վիճարկում են ընտանիքի, ամուսնության և սեռի վերաբերյալ հռչակագիրը։ Ոմանք առաջարկում են, որ Եկեղեցին մեղմացնի իր դիրքորոշումը, վերանայի կամ նույնիսկ մի կողմ դնի հռչակագիրը։
Ընտանիքի վերաբերյալ այս հռչակագիրը, ինչպես նշել է նախագահ Հինքլին, վարդապետություն է, թանկագին եղբայրնե՛ր և քույրե՛ր։ Սկզբունքները ոչ թե շեղվում, այլ կատարելապես համահունչ են Տիրոջ ճանապարհների և Նրա ուխտի ուղու հետ։ Հռչակագրի ուսմունքները մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց Իր առաքյալներին այն ժամանակ և այժմ։ ․․․
Եթե նման մտահոգություններ ունեք, իմացեք, որ դուք երկնային ծնողների զավակ եք, ձեր Երկնային Հոր ընտանիքի անդամ։ Ոչ ոք ձեզ ավելի լավ չի ճանաչում կամ ձեր մասին ավելի շատ չի հոգում, որքան Նա։ Դիմե՛ք Նրան, բացե՛ք ձեր սիրտը Նրա առաջ, վստահե՛ք Նրան և Նրա խոստումներին։ ․․․
Ընտանիքի հռչակագրում կարդում ենք․
«Հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»։
Հավասար բառը շատ կարևոր է։ ․․․
Եթե մեր աչքը պարզ լինի՝ ուղղված Աստծո փառքին, մենք կհարգենք և կաջակցենք միմյանց։ ․․․
Մեր Երկնային Հայրը տվել է ընտանիքի վերաբերյալ հռչակագիրը, որպեսզի օգնի և ուղղորդի մեզ դեպի տուն՝ Իր մոտ, որպեսզի օգնի մեզ սովորել և լցվել սիրով, ուժով, նպատակով և հավերժական հասկացողությամբ։