Շաբաթ ցերեկային նիստ
Տերն արագացնում է Իր աշխատանքը
Հատվածներ
Չիլի
ԱՄՆ
Կա հստակ ապացույց, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մեր օրերում աճում է։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում նորադարձների թիվը զգալիորեն աճել է։ ․․․
․․․ Մինչ Տերը արագացնում է Իր աշխատանքը, մենք պետք է սիրենք, հոգ տանենք և ծառայենք նրանց, ովքեր ընդունում են Նրա ավետարանը։ ․․․
Դիմում եմ նրանց, ովքեր նոր են կամ վերադառնում են հավատքին, գուցե դուք բախվեք մարտահրավերների։ Համբերատար եղեք ինքներդ ձեզ հետ։ ․․․
Արարողություններն ու ուխտերը ստանալը և պատվիրաններով ապրելը կարևոր է։ Կենտրոնացեք վեհացման համար անհրաժեշտ ուխտերի վրա։ ․․․
Հիսուս Քրիստոսի մաքուր վարդապետությունը սովորելը ողջ կյանք տևող գործընթաց է՝ թե՛ վարդապետությունը հասկանալու, թե՛ քրիստոսանման կյանքով ապրելու առումով։ Հիմնական ուխտերից է կազմվում ուխտի ուղին։ ․․․
Եթե նպատակ դնեք արժանավորությամբ ընդունելու վեհացման համար անհրաժեշտ յուրաքանչյուր ուխտ, դուք կլինեք այն ուղու վրա, որը տանում է դեպի սելեստիալ արքայություն։ Տաճարը և տաճարի արարողությունները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում։ ․․․
Մենք բոլորս զգում ենք անհամապատասխան, երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի նման։ Նրա Քավությունը թույլ է տալիս մեզ ամեն օր ապաշխարել, երբ մենք թերանում ենք։ ․․․
Փրկչին, Նրա վարդապետությանն ու ուսմունքներին հետևելը երբեք հեշտ չի եղել մշտապես խառնաշփոթի մեջ գտնվող աշխարհում։ ․․․ Բարեբախտաբար, ապրող մարգարեները մեզ տալիս են այն առաջնորդությունը, որը մեզ հատկապես անհրաժեշտ է մեր օրերի համար։ ․․․
․․․ Ես բերում եմ իմ վստահ և հատուկ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և Նրա Քավության շնորհիվ մենք կարող ենք լինել մեկ Քրիստոսի հետ: