2025
Հիսուս Քրիստոսի ընտանիքակենտրոն ավետարանը
Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2025


Շաբաթ առավոտյան նիստ

Հիսուս Քրիստոսի ընտանիքակենտրոն ավետարանը

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Մոնղոլիա

Արգենտինա

Ներբեռնեք PDF

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետությունը կենտրոնանում է ընտանիքի վրա։ ․․․

Չնայած այդ վարդապետական համատեքստին, կա հակադրություն։ ․․․

Ամուսնությունների թվի և ծնելիության մակարդակի ազգային անկումը հասկանալի է պատմական պատճառներով, բայց Վերջին Օրերի Սրբերի արժեքներն ու ապրելակերպը պետք է բարելավվեն, այլ ոչ թե հետևեն այդ միտումներին։ ․․․

Ծնողական ազդեցության նվազման պարագայում, Վերջին Օրերի Սրբերը միևնույն է ունեն Աստծո կողմից տրված պարտականություն՝ ուսուցանելու իրենց երեխաներին պատրաստվել հավերժական ընտանիք կազմելուն (տես Վարդապետություն և Ուխտեր 68․25)։ ․․․

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեր մեծ օրինակն է։ ․․․ Քրիստոսին հետևելը և միմյանց ծառայելուն նվիրվելը լավագույն միջոցն է եսասիրության և անհատապաշտության դեմ, որոնք այժմ կարծես շատ տարածված են։

Ծնողները նաև պարտականություն ունեն իրենց երեխաներին սովորեցնելու գործնական գիտելիքներ՝ բացի ավետարանի սկզբունքներից։։ ․․․

… Ընտանիքները ծաղկում են, երբ միասին սովորում և խորհրդակցում են անդամներին հուզող բոլոր հարցերի շուրջ։ ․․․

Ընտանիքները մեծ օրհնություններ են ստանում, եթե միասին աղոթում են՝ երեկոյան և առավոտյան ծնկի իջնելով՝ շնորհակալություն հայտնելու օրհնությունների համար և աղոթելու ընդհանուր մտահոգությունների համար։ Ընտանիքները նաև օրհնվում են, երբ միասին երկրպագում են Եկեղեցում և այլ հոգևոր հավաքների ժամանակ։ Ընտանեկան կապերը նաև ամրապնդվում են ընտանեկան պատմություններով, ընտանեկան ավանդույթներ ստեղծելով և սուրբ փորձառություններով կիսվելով։ ․․․

Ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ով մեր Հավերժական Հոր՝ Աստծո Միածին Որդին է։ Նա մեզ հրավիրում է հետևել ուխտի ուղուն, որը տանում է դեպի երկնային ընտանիքի վերամիավորում։