2025
Եվ այժմ տեսնում եմ
Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2025


Կիրակի առավոտյան նիստ

Եվ այժմ տեսնում եմ

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Շոտլանդիա

Ներբեռնեք PDF

Հովհաննեսի իններորդ գլխում գրված է, թե ինչ եղավ, երբ Հիսուսը և Նրա աշակերտներն անցնում էին ի ծնե կույր մի մուրացիկի կողքով։ ․․․

Հիսուսը մեկնաբանեց այս երկխոսության առաջին իմաստը՝ ասելով Իր աշակերտներին, որ այդ ամենը տեղի է ունեցել, «որպեսզի Աստծու գործերը հայտնի դառնան»։ ․․․

Մեկ այլ ճշմարտություն, որն այստեղ ակնհայտ է՝ երկնքի և երկրի և դրանցում եղած ամեն բանի Արարիչը այս հրաշքն անելու համար օգտագործում է հետևյալ գործիքները՝ թուք և մի բուռ հող։ Այս շատ անհավանական բաղադրիչները հաստատում են, որ Աստված կարող է մեզ օրհնել ցանկացած եղանակով, որը Նա կընտրի։ ․․․

Եվ ի՞նչ տարբերություն, թե ինչպես կստանանք մեր աղոթքների պատասխանները՝ պարզ, թե բարդ եղանակով։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք համառ լինել, փորձելով ապրել Քրիստոսի ավետարանով, անկախ նրանից, թե որքան թուք ու հող է պահանջվում։ ․․․

Իմ առաջին փորձառությունը, աչքերս բացող հանդիպումը ճշմարտության իրական ապացույցների հետ չեղավ կավի օծմամբ կամ Սիլովամի ավազանում։ Ոչ, ճշմարտության գործիքը, որը Տիրոջից բերեց իմ բուժումը, գրքի էջերի տեսքով էր, այո՛, դա Մորմոնի Գիրքն էր. ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին։ ․․․

․․․ Ամեն դեպքում, Մորմոնի Գրքի ազդեցությունն իմ կյանքում ոչ պակաս հրաշալի է, քան կույր մարդու աչքերին թուք ու հող քսելը։ Այն հոգուս անվտանգության ձողն է, հայտնության գերբնական և թափանցող լույսը, ճանապարհի լուսավորությունը, որով ես պետք է քայլեմ, երբ գալիս է խավարի մեգը։ Այն միշտ եկել է և հաստատ կգա։