2025
Ոչ ոք մենակ չի նստում
Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2025


Շաբաթ ցերեկային նիստ

Ոչ ոք մենակ չի նստում

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Հարավային Աֆրիկա

Էստոնիա

Ներբեռնեք PDF

Բարի սամարացու առակում Հիսուսը մեզ հրավիրում է գալ միմյանց մոտ և Իր մոտ, Իր իջևանատուն՝ Իր Եկեղեցի։ ․․․

«Իջևանատանը տեղ» տալը նշանակում է, որ «ոչ ոք մենակ չի նստում»։ Եթե գաք եկեղեցի և մեկին մենակ տեսնեք, խնդրում եմ բարևեք և նստեք նրա կողքին։ ․․․

«Ոչ ոք մենակ չի նստում» նշանակում է նաև, որ ոչ ոք մենակ չի նստում հուզական կամ հոգևոր առումով։ Ես գնացի մի սրտաբեկ հոր հետ նրա որդուն այցելելու։ Տարիներ առաջ որդին ոգևորված էր սարկավագ դառնալու առիթով։ Այդ առիթով՝ նրա ընտանիքը նրա համար առաջին անգամ նոր կոշիկներ էր գնելու։

Բայց եկեղեցում սարկավագները ծիծաղեցին նրա վրա։ Նրա կոշիկները նոր էին, բայց ոչ նորաձև։ Ամաչելով և վիրավորված՝ երիտասարդ սարկավագն ասաց, որ այլևս երբեք եկեղեցի չի գնա։ Իմ սիրտը դեռ ցավում է նրա և նրա ընտանիքի համար։ ․․․

Նրա վերականգնված Եկեղեցում մենք բոլորս ավելի լավն ենք, երբ ոչ ոք մենակ չի նստում։ Մենք չպետք է պարզապես հարմարվենք կամ հանդուրժենք։ Եկեք անկեղծորեն ողջունենք, ընդունենք, սպասավորենք, սիրենք։ ․․․

Այսօր շատերն իրենց միայնակ և մեկուսացած են զգում։ ․․․

Կան բազմաթիվ պատճառներ, որոնք մեզ ստիպում են զգալ, որ մեզ չեն ընդունում Եկեղեցում, այսինքն՝ փոխաբերական իմաստով, մենք մենակ ենք նստում։ ․․․

Մոսիա 18․21-ը մեզ հրավիրում է միավորել մեր սրտերը սիրով։ ․․․ Ես հրավիրում եմ բոլորիս ավելի քիչ անհանգստանալ, դատել, պահանջկոտ լինել ուրիշների նկատմամբ, և անհրաժեշտության դեպքում, ավելի քիչ քննադատել ինքներս մեզ։ ․․․

Ուխտի պատկանելությունը խորանում է, երբ մենք մոտենում ենք միմյանց և Տիրոջը Նրա իջևանատանը։ Տերն օրհնում է բոլորիս, երբ ոչ ոք մենակ չի նստում։