2025
Խրախուսենք միմյանց
Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2025


Շաբաթ երեկոյան նիստ

Խրախուսենք միմյանց

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Էկվադոր

Նոր Զելանդիա

Ներբեռնեք PDF

Մենք միմյանց կարիքն ունենք: Աստվածային ուժը գալիս է միասնությունից, և այդ պատճառով է, որ սատանան մտադիր է մեզ բաժանել։

Ցավոք, որոշ մարդկանց համար երբեմն դժվար է եկեղեցի հաճախելը տարբեր պատճառներով։ ․․․

Եկեղեցում մեր փորձառությունը նախատեսված է ապահովելու այն կենսական կապերը Տիրոջ և միմյանց հետ, որոնք շատ կարևոր են մեր ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ բարեկեցության համար: ․․․

Քրիստոսանման սերն ու հոգատարությունը ավելի բարձր և սուրբ են։ ․․․

․․․ Մենք բոլորս Աստծո ընտանիքի մասն ենք, և Նա սիրում է Իր բոլոր զավակներին։ Նա ցանկանում է, որ Իր զավակները սիրեն Իրեն ու նաև միմյանց։

Փրկչի կյանքը՝ սիրելու, հավաքելու և բարձրացնելու օրինակ էր՝ նույնիսկ նրանց, ում հասարակությունը դատապարտել էր որպես մերժվածներ և անմաքուրներ։ Նրա կյանքը այն օրինակն է, որին մենք հետևելու պատվիրան ենք ստացել։ ․․․

Մեր կյանքում կլինեն պահեր, երբ հենց մենք կլինենք այն մարդիկ, որոնք օգնության և քաջալերման կարիք կունենան։ Եկեք հենց հիմա պարտավորվենք միշտ այդպես վարվել միմյանց հանդեպ։ ․․․

Ձեզանից յուրաքանչյուրին, ով գուցե զգում է, որ շատ հետ է մնացել կյանքի այս մրցավազքում, այս մահկանացու ճանապարհորդության մեջ, խնդրում եմ՝ շարունակեք առաջ շարժվել։ Միայն Փրկիչն է լիովին իրավասու դատելու, թե այս պահին որտեղ պետք է լինեք, և Նա կարեկցող ու արդար է։ ․․․

Պահեք ձեր հայացքը Փրկչի վրա։ Նա է ձեր երկաթե ձողը։ Մի՛ հեռացեք Նրանից։ Ես վկայում եմ, որ Նա ապրում է և դուք կարող եք վստահել Նրան։ Ես նաև վկայում եմ, որ Նա քաջալերում է ձեզ։