Կիրակի առավոտյան նիստ
Զարդարված ժուժկալության արժանիքով
Հատվածներ
Էստոնիա
Չիլի
Տերը հայտարարել է. ․․․
«Եվ ոչ ոք չի կարող օգնել այս գործում, եթե նա չլինի խոնարհ և սիրով լի, ունենալով հավատք, հույս և գթություն, ժուժկալ լինելով բոլոր բաներում, ինչ էլ որ վստահված լինի նրա խնամքին»:
Փրկչի առաջնորդությունը, որը գրառված է այս սրբազան հայտնության մեջ, հիշեցնում է մեզ, որ ժուժկալությունը Հիսուս Քրիստոսում ամուր հիմք ունենալու համար անհրաժեշտ ամրաշինական տարր է։ ․․․
Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին զարդարող հատկանիշների շարքում առանձնանում է ժուժկալությունը՝ որպես Փրկչի արտացոլանք, Հոգու թանկարժեք պտուղ, որը հասանելի է բոլոր նրանց, ովքեր բաց են աստվածային ազդեցության համար։ ․․․
Քրիստոսի աշակերտները, որոնք ձգտում են զարգացնել այս քրիստոսանման հատկանիշը, դառնում են ավելի ու ավելի խոնարհ և սիրով լի։ ․․․
Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ հրավիրում է կիրառել այս արժանիքը հատկապես դժվարին ժամանակներում, քանի որ հենց այդ պահերին է բացահայտվում անհատի իրական բնավորությունը։ ․․․
Փրկչի ծառայությունը երկրի վրա նշանավորվեց Նրա բնավորության բոլոր գծերում ժուժկալության արժանիքով։ ․․․
Հիսուս Քրիստոսը՝ բոլորից մեծագույնը, չարչարվեց մեզ համար, մինչև որ արյունահոսեց իր յուրաքանչյուր ծակոտիից, սակայն Նա երբեք թույլ չտվեց, որ զայրույթը բորբոքի Իր սիրտը, և ոչ էլ ագրեսիվ, վիրավորական կամ անպարկեշտ խոսքեր դուրս եկան Նրա շուրթերից, նույնիսկ այդպիսի տառապանքի մեջ։ ․․․
․․․ Երբ մենք հավատքով և ջանասիրությամբ ձգտենք մեր գործողություններին և խոսքերին միահյուսել ժուժկալությունը, ես վկայում եմ, որ մենք կամրապնդենք և ավելի ապահով կխարսխենք մեր կյանքը մեր Քավիչի ամուր հիմքի վրա։