2025
Ակնածանք դրսևորենք սրբազան թեմաների հանդեպ
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Կիրակի ցերեկային նիստ

Ակնածանք դրսևորենք սրբազան թեմաների հանդեպ

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեք PDF

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, հրավիրված ենք մեր կյանքում զարգացնելու ակնածանքի պարգևը, որպեսզի բաց լինենք Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ ավելի խոր հաղորդակցության համար՝ միաժամանակ ամրապնդելով մեր հոգևոր բնավորությունը: Եթե մենք ավելի շատ նման զգացումներ ունենայինք մեր սրտերում, ապա, անկասկած, ավելի մեծ ուրախություն և բերկրանք կլիներ մեր կյանքում, և ավելի քիչ տեղ կմնար վշտի և տխրության համար: …

Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սուրբ բաների հանդեպ ակնածանք ցուցաբերելը գնալով ավելի հազվադեպ է դառնում: …

… Սրբազան բաների հանդեպ ակնածանքի բացակայությունը առաջ է մղում հակառակորդի նպատակները՝ խաթարելով հայտնության մեր զգայուն ուղիները, որոնք վճռորոշ են մեր օրերում՝ մեր հոգևոր գոյատևման համար: …

Եղբայրներ և քույրեր, սրբերի հանդեպ ակնածանքը խթանում է իսկական երախտագիտությունը, ընդլայնում է իսկական երջանկությունը, մեր միտքը տանում դեպի հայտնություն և ավելի մեծ ուրախություն է բերում մեր կյանքին: Այն մեր ոտքերը դնում է սուրբ հողի վրա և բարձրացնում մեր սրտերը դեպի Աստվածությունը:

Ես վկայում եմ ձեզ, քանի դեռ մենք ձգտում ենք ներառել այդպիսի առաքինությունը մեր առօրյա կյանքում, մենք կկարողանանք ավելացնել մեր խոնարհությունը, ընդլայնել մեր հասկացողությունը Աստծո կամքի մասին և ամրապնդել մեր վստահությունը՝ Տիրոջ հետ կապած ուխտերի խոստումների հանդեպ: Ես վկայում եմ, որ երբ մենք ընդունում ենք սուրբ բաների հանդեպ ակնածանքի այս պարգևը, լինի դա Տիրոջ տան սարում, հավաքատանը, թե մեր տանը, մենք կլցվենք ապշեցուցիչ զարմանքով ու ակնածանքով, երբ կապվենք մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կատարյալ սիրո հետ: