2025
Ընդունեք Նրա պարգևը
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Կիրակի ցերեկային նիստ

Ընդունեք Նրա պարգևը

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեք PDF

Կցանկանայի խոսել հավերժական ճշմարտության համապարփակ պարգևի մասին, որը խթանում է մեր ունակությունը՝ ստանալու այն ամենը, ինչ մեր Հայրը ցանկանում է շնորհել մեզ․ դա գիտելիքի կենսական պարգև է, որը լիարժեք ստանալով և ընդունելով հոգու խորքում՝ իմաստավորվում են կյանքի ուրախություններն ու դժվարությունները և մեր անպատասխան հարցերը. դա այն է, որ մենք իսկապես Աստծո զավակներն ենք։ Հրաշալի է: Ուղղակի շշմեցուցիչ։ Եվ դա փոխաբերական չէ։

… Այն ճանապարհը, որի վրա գտնվում եք, Նրա երջանկության ծրագիրն է։ … Օ՜, որքա՜ն է Նա փափագում, որ մի օր դուք վերադառնաք Իր մոտ, որպեսզի ստանաք Նրա բոլոր գեղեցիկ պարգևների գերագույն նպատակը՝ հավերժական կյանքը Նրա հետ։ …

… Դուք կարող եք գալ դեպի Քրիստոսը` վստահելով Նրա սիրառատ բարությանը և ընդունել Նրա բոլոր պարգևները՝ ուրախության, խաղաղության, հույսի, լույսի, ճշմարտության, հայտնության, գիտելիքի և իմաստության՝ ձեր գլուխը բարձր պահելով, ձեր պարզած բազուկներով և ձեր բաց ձեռքերով՝ պատրաստ ընդունելու։ Եվ դուք կարող եք ստանալ այս պարգևները, քանի որ դուք ապահով հիմնված եք այն գիտելիք վրա, որ դուք Աստծո սիրելի դուստրն եք, Աստծո թանկագին որդին եք, և Նա պարգևել է ձեզ Իր կատարյալ Որդուն՝ փրկագնելու, արդարացնելու և սրբագործելու ձեզ։

… Վերստին ընդունեք այս պարգևը, կամ պատշաճ ընդունեք այն առաջին անգամ և թույլ տվեք, որ այն փոխի ձեր կյանքն ամեն ինչում։ Սա է ավելի գերազանց ուղին, որն Աստված պատրաստել է ձեզ համար Իր Որդու պարգևի միջոցով։ Դուք իրականում կաք, որպեսզի ունենաք ուրախություն։