Կիրակի առավոտյան նիստ
Աստվածային օգնություն մահկանացու կյանքի համար
Հատվածներ
Անշուշտ, մահկանացու կյանքում Աստծո ամենամեծ օգնությունը Փրկիչ Հիսուս Քրիստոսին ուղարկելն էր, որը պիտի տառապանքով վճարեր գինը և ներում շնորհեր ապաշխարած մեղքերին: …
Մեր Երկնային Հոր ծրագիրը տալիս է այլ օգնություններ՝ առաջնորդելու մեզ մեր մահկանացու ճամփորդության ընթացքում։ Ես կխոսեմ դրանցից չորսի մասին:
Առաջին՝ ես խոսում եմ Քրիստոսի Լույսի կամ Հոգու մասին: Մորոնիի գրքի իր հրաշալի ուսմունքում Մորոնին մեջբերում է իր հոր խոսքերը․ «Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից» (Մորոնի 7․16)։ …
Երկրորդ մեծ օգնությունը, որը Տերը տալիս է մեզ ճիշտն ընտրելու համար, սուրբ գրություններում աստվածային հրահանգների մի շարք է՝ որպես փրկության ծրագրի (երջանկության ծրագրի) մաս: Սրանք պատվիրաններ, արարողություններ և ուխտեր են:
Պատվիրանները սահմանում են այն ուղին, որը մեր Երկնային Հայրը նախանշել է մեզ համար, որպեսզի առաջադիմենք դեպի հավերժական կյանք: …
Արարողությունները և ուխտերը մասն են օրենքի, որը սահմանում է հավերժական կյանքի ուղին։ …
Ճիշտ ընտրություններ կատարելու համար Աստծո տված այլ օգնություններ են Սուրբ Հոգու հայտնությունները։ …
Իր հավատարիմ զավակների համար Աստծո ամենակարևոր օգնություններից մեկը Սուրբ Հոգու պարգևն է: …
Մահկանացու ճամփորդության ընթացքում մեզ առաջնորդելու հզոր օգնությունից հետո հիասթափեցնող է, որ շատերը մնում են անպատրաստ մեր Փրկչի և Քավիչ Հիսուս Քրիստոսի հետ նշանակված հանդիպմանը: …
Խոնարհությունն ու Տիրոջ հանդեպ վստահությունը նման շեղումների դեղամիջոցներն են: