Շաբաթ ցերեկային նիստ
«Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք»
Հատվածներ
Քրիստոսն ասել է․ «Սիրեք միմյանց»։ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք» Շատ հաճախ մարդիկ Հիսուս Քրիստոսի մասին առաջին վկայությունը ստանում են, երբ Հիսուս Քրիստոսի աշակերտների միջև սեր են զգում։ …
Ցանկացած մարդ, որ Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատք կամ Երկնային Հոր հետ ավելի սերտ կապ է փնտրում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում պետք է զգա ինչպես իր տանը։ …
Ուստի, մինչ ինքներս մեզ պահում ենք Տիրոջ բարձր չափանիշներին համապատասխան, եկեք նաև համբերատար լինենք մեկս մյուսի հետ։ …
Իսկ որպեսզի լինենք մեկ սրտի, մենք պետք է ունենանք մաքուր սրտեր, և դա պահանջում է սրտի հզոր փոփոխություն։
Բայց դա չի նշանակում փոխել իմ սիրտը, որպեսզի համապատասխանի ձեր սրտին: Ոչ էլ նշանակում է փոխել ձեր սիրտը, որպեսզի համապատասխանի իմ սրտին։ Դա նշանակում է, որ բոլորս փոխենք մեր սրտերը՝ համապատասխանեցնելով Փրկչին։ …
Եվ, եթե երբևէ զգաք, որ կարծես չեք համապատասխանում, իմացեք՝ դուք միայնակ չեք։ …
… Մենք մեկ ենք, ոչ թե մեր ունեցած նախկին դիրքի, այլ՝ մեզ սպասվող ապագայի շնորհիվ․ մեկ ենք, ոչ թե մեր ներկայիս ինքնության, այլ՝ այն ինքնության շնորհիվ, որը ձգտում ենք դառնալ։
Դա է Փրկչի ճշմարիտ Եկեղեցու ողջ իմաստը: …
Իսկ ի՞նչ անել, եթե դուք տարբերվում եք ձեր շրջապատի մարդկանցից: Դա ձեզ անհամապատասխան չի դարձնում, այլ դարձնում է Քրիստոսի մարմնի անհրաժեշտ մասը։ …
Դա չի նշանակում, որ պետք է ջանաք բոլորին դարձնել ձեզ նման։ Այլ դա նշանակում է, որ դուք ներդնելու կարևոր բան ունեք և կարևոր բան ունեք սովորելու։