Շաբաթ ցերեկային նիստ
Աստվածային իշխանություն, վսեմ երիտասարդ տղամարդիկ
Հատվածներ
Այս հունվարին՝ մի կիրակի առավոտյան հաղորդության ժողովի ժամանակ, մեկ տասնյակից ավել երիտասարդներ կարգվեցին Ահարոնյան քահանայության ավելի բարձր կոչումների։ Կարծես, աշխարհը փոխվեց մեր ոտքերի տակ:
Ինձ ապշեցրեց, որ ողջ աշխարհով մեկ՝ ժամային գոտի առ ժամային գոտի, հաղորդության ժողովների ժամանակ, ինչպիսին այդ մեկն էր, տասնյակ հազարավոր սարկավագներ, ուսուցիչներ և քահանաներ … էին հաստատվում, որպեսզի կարգվեին քահանայության ծառայության ամբողջ կյանքի ընթացքում՝ ընդգրկելով Իսրայելի հավաքման մեծ աշխատանքը: …
Ստանալով այդ կարգումները՝ երիտասարդ տղամարդիկ սկսում են իրենց կյանքի ծառայությունը՝ հայտնվելով համապատասխան ժամանակներում և վայրերում, որտեղ իրենց ներկայությունը, աղոթքները և Աստծո քահանայության զորությունները, որ նրանք կրում են, իսկապես կարևոր կլինեն: …
Տերն այսօր մեր օրերի Ահարոնի քահանայության կրողներին վստահում է նույն գործերը, որոնք արվում էին հնում. ուսուցանել և սպասավորել արարողությունները, որոնք բոլորը հիշեցնում են մեզ Իր քավության մասին:
Երբ սարկավագները, ուսուցիչները և քահանաներն օգնում են սպասավորել հաղորդությունը, նրանք ստանում են դրա օրհնությունները, ինչպես բոլորը՝ պահելով ուխտը, որ կապում են, երբ անհատապես ճաշակում են հացը և ջուրը: Բայց կատարելով այս սուրբ պարտականությունները, նրանք նաև ավելին են սովորում իրենց քահանայության դերերի և պարտականությունների մասին: …
Նման լուրջ ակնկալիքները լուրջ նախապատրաստություն են պահանջում։ …
Ես հավերժ երախտապարտ եմ, որ Ահարոնյան քահանայություն կրողները՝ քահանայության զորությամբ, արարողություններով և պարտականություններով, օրհնում են մեզ բոլորիս հենց «հրեշտակների սպասավորության և ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության» բանալիների միջոցով (Վարդապետություն և Ուխտեր 13․1):