2025
Վստահություն Աստծո ներկայության մեջ
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Կիրակի ցերեկային նիստ

Վստահություն Աստծո ներկայության մեջ

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեq PDF

Երբ Աստծո հետ ուխտեր ենք կապում և պահում, մենք կարող ենք ունենալ վստահություն, որը ծնվում է Հոգուց: Տերն ասաց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ մեր վստահությունը «կամրանա Աստծո ներկայության մեջ»։ …

Երբ ես խոսում եմ Աստծո առաջ վստահություն ունենալու մասին, նկատի ունեմ հենց հիմա Աստծուն մոտենալու վստահությունը: …

Այժմ, ինչպե՞ս ձեռք բերենք նման վստահություն։…

Տիրոջ իսկ խոսքերով, գթությունն ու առաքինությունը ճանապարհ են բացում Աստծո առաջ վստահություն ունենալու համար: …

Նախ՝ դիտարկենք գթության կարևորությունը։ …

Բոլոր մարդկանց հանդեպ իսկական գթություն ունենալը խաղաղարարներին բնորոշ հատկանիշ է: Հրամայական է, որ մենք գթություն դրսևորենք մեր հանրային և մասնավոր խոսույթում: …

Եկեք աղոթենք մեր Երկնային Հորը, որ մեր սրտերը լցվեն ավելի մեծ գթությամբ, հատկապես նրանց հանդեպ, ում դժվար է սիրել, քանզի գթությունը պարգև է մեր Երկնային Հորից Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին։ …

Այժմ խոսենք առաքինության մասին։ Տերն ասում է մեզ, որ մեր մտքերն անդադար զարդարենք առաքինությամբ: … Առաքինությունը ամեն ինչ դարձնում է ավելի լավ և ավելի ուրախ: … Առաքինությունը ձեզ կազատի անհանգստություն պատճառող և ծանր մտքերից։ …

Մեր առջև եղած մեծ հնարավորությունն այն է, որ դառնանք այնպիսի մարդիկ, ինչպիսին Աստված է ցանկանում, որ լինենք: …

… Ես հրավիրում եմ ձեզ նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ Տիրոջ առջև ձեր վստահությամբ աճելու համար: Հետո, երբ աճող վստահությամբ գնանք մեր Երկնային Հոր մոտ, մենք կլցվենք ավելի շատ ուրախությամբ, և մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կավելանա: Մենք կսկսենք զգալ հոգևոր ուժ, որը գերազանցում է մեր ամենամեծ հույսերը: