Կիրակի առավոտյան նիստ
Ձեր ապաշխարությունը չի ծանրաբեռնում Հիսուս Քրիստոսին, այլ ուրախացնում է Նրան
Հատվածներ
Այսօր ես ուզում եմ խոսել նրանց հետ, ովքեր երբեմն ունեն հետևյալ զգացումը. «Ապաշխարությունն ու ներողամտությունը կարծես բոլորի համար են, բացի ինձնից»: …
Ես սովորել եմ, որ եթե մարդը սպասում է բավականաչափ մաքուր կամ կատարյալ լինելուն՝ Փրկչի մոտ գնալու համար, ապա նա չի հասկացել փրկության ծրագրի իմաստը: …
Ես վկայում եմ, որ թեև Աստված անհանգստանում է մեր սխալների մասին, Նրան ավելի շատ է հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում սխալ գործելուց հետո։ Արդյո՞ք մենք նորից ու նորից կդառնանք դեպի Նա։ …
Ապաշխարելու հրավերը Աստծո սիրո արտահայտումն է։
Իսկ այդ հրավերն ընդունելը մեր սիրո արտահայտումն է։ …
Մենք չենք մնում ուխտի արահետի վրա՝ երբեք սխալ չգործելով։ Մենք մնում ենք արահետի վրա՝ ամեն օր ապաշխարելով։
Եվ երբ մենք ապաշխարում ենք, Աստված ներում է առանց մեզ ամաչեցնելու, մեզ որևէ մեկի հետ համեմատելու կամ նախատելու, որ սա այն նույն սխալն է, ինչի համար ապաշխարում էինք անցած շաբաթ:
Նա ուրախանում է ամեն անգամ, երբ տեսնում է մեզ ծնկաչոք: Նա հաճույքով ներում է մեզ, քանի որ Նրա համար մենք հաճելի ենք:
Չե՞ք զգում, որ դա ճշմարիտ է:
Այդ դեպքում, ինչո՞ւ է մեզ համար այդքան դժվար հավատալ։ Սատանան՝ մեծ չարախոսը և խաբեբան, օգտագործում է ամոթը, որպեսզի մեզ հեռու պահի Աստծուց։ …
… Ձեր արժեքը միշտ «մեծ է Աստծո աչքում», անկախ նրանից, թե ուր են ձեզ տարել ձեր որոշումները։ …
Ես կանգնած եմ այստեղ՝ վկայելու, որ Հիսուս Քրիստոսը լույս է տալիս նրանց, ովքեր նստած են խավարի մեջ: … Գործեք և միացրեք Լույսը՝ մեր Հույսի կատարյալ պայծառությունը։