2025
Հոգևորապես փրկված Նրանում
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Շաբաթ առավոտյան նիստ

Հոգևորապես փրկված Նրանում

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեք PDF

Բժշկող Տերը Իր ժամանակին կբուժի մեր բոլոր վերքերը՝ ֆիզիկական և էմոցիոնալ: Բայց բժշկվելու սպասումի մեջ մարդը կարո՞ղ է փրկվել։ …

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը հույս է ծնում։ Ես հույս եմ գտնում փրկվելու ձգտման մեջ՝ փրկություն, որը ծնվում է առ Հիսուս Քրիստոս հավատքից: Նրա հանդեպ հավատքը մեծացնում է իմ բժշկվելու հույսը, և այդ հույսն ամրապնդում է իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս: Դա զորեղ շրջան է։ …

Լինել փրկված՝ նշանակում է լինել ամբողջական և լրիվ: Հինգ իմաստուն կույսերի նման, որոնց լապտերները լցված էին ձեթով, երբ փեսան եկավ, մենք կարող ենք փրկություն գտնել Հիսուս Քրիստոսում, երբ մեր լապտերները լցնենք դարձի գալու սնուցող ձեթով: …

Մեզ պատվիրված է կիսվել Նրա լույսով: Այսպիսով, ձեր լապտերը լցված պահեք առ Հիսուս Քրիստոս դարձի ձեթով և պատրաստ եղեք ձեր լապտերը զարդարված ու վառ պահել: Ապա թույլ տվեք, որ այդ լույսը փայլի։ Երբ կիսվում ենք մեր լույսով, մենք բերում ենք Հիսուս Քրիստոսի սփոփանքը ուրիշներին, մեր դարձը դեպի Նա խորանում է, և մենք կարող ենք փրկվել՝ նույնիսկ բժշկվելուն սպասելիս: Եվ եթե թույլ տանք, որ մեր լույսը պայծառ փայլի, մենք ուրախ կլինենք նույնիսկ սպասելիս: …

Քույրեր և եղբայրներ, պատասխանն է՝ այո, մենք կարող ենք հոգևորապես փրկվել, նույնիսկ եթե սպասում ենք ֆիզիկական և էմոցիոնալ բժշկմանը: Փրկությունը անհրաժեշտաբար չի ենթադրում ֆիզիկական և էմոցիոնալ վերականգնում այս կյանքում: Փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքից և դարձից, և թույլ տալուց, որ այդ դարձի լույսը շողա: