Շաբաթ ցերեկային նիստ
Փայփայենք կյանքը
Հատվածներ
Երբեմն, կյանքի պաշտպանությունը կարող է ուղեկցվել խորին ու տանջող անորոշությամբ:
Մահկանացու ծնունդի սուրբ էությանը հաճախ կցվում են երկու բառ՝ կյանք և ընտրություն: Կյանքը մեր Հոր կատարյալ ծրագրի ամենաթանկ մասն է, և Նրա հրամանով մենք փայփայում և պահպանում ենք կյանքը և ընտրում ենք սաղմի գոյության շարունակությունը: Մենք նաև թանկ ենք գնահատում բարոյական կամքի ազատության պարգևը, օգնելով ամրապնդել Աստծո կողմից հաստատված արդար ընտրությունները, որոնք բերում են հավերժական երջանկություն: …
Դեռ չծնվածի կյանքը փայփայելն ու պաշտպանելը քաղաքական դիրքորոշում չէ: Դա բարոյական օրենք է, որը հաստատվել է Տիրոջ կողմից՝ Իր մարգարեների միջոցով:
… Եկեք մեր տներում, մեր երիտասարդների հետ և մեր Սփոփող միության և երեցների քվորումի ժողովներում ավելի հաճախ հավատքով և կարեկցանքով խոսենք Տիրոջ մաքրաբարոյության օրենքի, կյանքի սրբության և դեռևս չծնված երեխաների և նրանց մայրերի խնամքի մասին: …
Եթե ձեզանից որևէ մեկը զգացել է խոր ցավ և զղջում հղիության արհեստական ընդհատում կատարելու կամ դրան մասնակից դառնալու հետևանքով, խնդրում ենք հիշել. չնայած մենք չենք կարող փոխել անցյալը, Աստված կարող է բուժել անցյալը: Ներումը կարող է գալ Նրա քավիչ շնորհի հրաշքի միջոցով, երբ դուք դիմեք Նրան խոնարհ և ապաշխարող սրտով:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ամբողջ աշխարհում չծնված երեխաների հանդեպ սիրո պակասը խիստ մտահոգիչ է: Աստված փայփայում է կյանքը: Նրա գործը և փառքն է՝ իրականացնել Իր զավակների անմահությունն ու հավերժական կյանքը: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ մենք փայփայում ենք կյանքը։