2025
«Մոտեցեք ինձ»
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Շաբաթ առավոտյան նիստ

«Մոտեցեք ինձ»

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեք PDF

Երբեմն մենք մոտ ենք զգում Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Սակայն, երբեմն մեր մահկանացու կյանքի փորձությունների ընթացքում մենք կարող ենք նաև մի փոքր հեռու զգալ Նրանից և ցանկանալ հավաստիանալ, որ Նա գիտի, թե ինչ կա մեր սրտերում և սիրում է մեզ՝ որպես անհատների: …

Հիսուս Քրիստոսը սիրում է յուրաքանչյուրիս: Նա մեզ տալիս է Իրեն ավելի մոտենալու այդ հնարավորությունը։ Ինչպես սիրող ընկերոջ դեպքում, դուք դա կանեք մոտավորապես նույն կերպ՝ հաղորդակցվելով աղոթքի միջոցով Երկնային Հոր հետ Հիսուս Քրիստոսի անունով, լսելով Սուրբ Հոգու նվիրական առաջնորդությունը և հետո, հանուն Փրկչի, ուրախությամբ ծառայելով ուրիշներին: …

Ինչպես Նրա սիրելի աշակերտները, այնպես էլ Երկնային Հոր յուրաքանչյուր զավակ, որ ընտրել է մտնել մկրտության դռնով, ուխտ է կապում՝ լինելու Փրկչի վկան և հոգ տանելու կարիքի մեջ գտնվողների մասին մեր մահկանացու կյանքի ընթացքում: …

Երբ հավատարիմ մնաք այդ խոստումներին, դուք կտեսնեք, որ Տերը պահում է Իր խոստումը՝ լինել մեկ ձեզ հետ ձեր ծառայության մեջ՝ դարձնելով ձեր բեռը թեթև։ Դուք կճանաչեք Փրկչին և ժամանակի ընթացքում կդառնաք Նրա նման և «[կ]կատարելագործվեք նրանում»: Օգնելով ուրիշներին հանուն Փրկչի՝ դուք կտեսնեք, որ մոտենում եք Նրան։ …

Երբ դուք կապում եք կարիքավորների վերքերը, Տիրոջ զորությունը կաջակցի ձեզ։ Նրա ձեռքերը մեկնված են ձեր ձեռքերի հետ՝ միասին սատարելու և օրհնելու մեր Երկնային Հոր զավակներին։

Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ուխտի ծառա կստանա Նրա առաջնորդությունը Հոգու միջոցով, քանի որ օրհնում և ծառայում է ուրիշներին Նրա անունից: Ապա նա կզգա Նրա սերը և կգտնի ուրախություն՝ ավելի մոտենալով Նրան: