Շաբաթ ցերեկային նիստ
Փրկչին հանդիպելու անձնական պատրաստություն
Հատվածներ
Երբ նախագահ Նելսոնը խոսում է Երկրորդ Գալուստի մասին, դա միշտ ուրախ լավատեսությամբ է արտահայտվում: Այնուամենայնիվ, Երեխաների միությունում մի աղջիկ վերջերս ինձ ասաց, որ անհանգստանում է, երբ մարդիկ խոսում են Երկրորդ Գալուստի մասին: Նա ասաց. «Ես վախենում եմ, որովհետև վատ բաներ են լինելու՝ նախքան Հիսուսի գալը»։
… Նրա, ձեզ և ինձ համար լավագույն խորհուրդը Փրկչի ուսմունքներին հետևելն է: …
Իր մահկանացու ծառայության ավարտին Հիսուս Քրիստոսին հարցրին, թե Նա երբ է կրկին գալու: …
Փրկիչը նախ պատմեց տասը կույսերի առակը։ …
Տաս կույսերի առակի խորհուրդն այն է, որ մենք իմաստուն ենք, երբ ընդունում ենք ավետարանը, ձգտում ենք Սուրբ Հոգուն ունենալ մեզ հետ և խուսափում ենք խաբեությունից: … Մենք ինքներս պետք է անենք դա։
Այնուհետև, Փրկիչը պատմեց երեք ծառաների առակը: …
Այս առակի ուղերձներից մեկն այն է, որ Աստված ակնկալում է, որ մենք զարգացնենք մեզ տրված կարողությունները, սակայն, Նա չի ցանկանում, որ մենք համեմատենք դրանք ուրիշների կարողությունների հետ:
Ի վերջո, Փրկիչը պատմեց վերջին դատաստանի առակը: …
Վերջին դատաստանի մասին Փրկչի առակի իմաստն այն է, որ մենք պետք է օգտագործենք մեզ տրված պարգևները՝ ժամանակը, տաղանդները և օրհնությունները՝ ծառայելու Երկնային Հոր զավակներին, հատկապես առավել թույլերին և կարիքավորներին:
Իմ հրավերը Երեխաների միության անհանգիստ երեխային, որի մասին պատմեցի, և ձեզանից յուրաքանչյուրին հետևյալն է` հետևել Հիսուս Քրիստոսին և վստահել Սուրբ Հոգուն, ինչպես որ կվստահեիք սիրելի ընկերոջը: