2025
Հավերժության մեծ պարգևները՝ Հիսուս Քրիստոսի քավությունը, հարությունը, վերականգնումը
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Կիրակի առավոտյան նիստ

Հավերժության մեծ պարգևները՝ Հիսուս Քրիստոսի քավությունը, հարությունը, վերականգնումը

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեք PDF

Տարիներ առաջ մեր վաղ առավոտյան ավետարանի դասարանն անգիր էր սովորում աստվածաշնչյան հատվածներ։ Բնականաբար, ես նախընտրում էի կարճ հատվածները։ Դրանցից է Հովհաննես 11.35-ը՝ ամենակարճ հատվածը սուրբ գրություններում, ընդամենը երկու բառ՝ «Հիսուսն արտասվեց»։

Այն, որ Հիսուսն արտասվում է վշտի և ուրախության ժամանակ, վկայում է ինձ հրաշալի իրականության մասին՝ Աստծո սուրբ Որդին եկավ մահկանացու կյանք և իմացավ ըստ մարմնի, ինչպես ընդմիշտ լինել մեզ հետ և օրհնել մեզ։

Երբ մենք արտասվում ենք վշտից կամ ուրախությունից, Հիսուս Քրիստոսը կատարելապես հասկանում է։ Նա կարող է ներկա լինել այն պահերին, երբ մենք ամենաշատն ունենք հավերժության մեծ պարգևների կարիքը՝ Հիսուս Քրիստոսի քավության, հարության և վերականգնման։ …

Զատիկը Հիսուս Քրիստոսում թույլ է տալիս մեզ զգալ Աստծո հավանությունը։ Այս աշխարհն ասում է, որ մենք չափազանց բարձրահասակ ենք, ցածրահասակ ենք, լայն ենք, նեղ ենք, բավականաչափ խելացի չենք, գեղեցիկ կամ հոգևոր չենք։ Հիսուս Քրիստոսում մենք կարող ենք փախչել հյուծիչ կատարելության ակնկալիքից։ …

Աստծո բարոյական և մահկանացու կամքի ազատության ծրագիրը մեզ թույլ է տալիս սովորել մեր սեփական փորձով: … Սիրով, Հիսուս Քրիստոսը վայր իջավ բոլոր բաներից ցած և վեր բարձրացավ բոլոր բաներից վեր։ Նա ուրախանում է մեր աստվածային ունակություններով՝ ստեղծարարությամբ, ցնծությամբ, բարությամբ՝ առանց վարձատրության հույսի, հավատքով ապաշխարության և ներման համար։ Եվ Նա վշտով արտասվում է մեր մարդկային ահռելի տառապանքների, դաժանության, անարդարության պատճառով, որոնք հաճախ մարդկային ընտրության արդյունք են։ …

Այսպիսին է Զատիկը Հիսուս Քրիստոսում՝ Նա արձագանքում է մեր սրտի ցանկություններին և մեր հոգու հարցերին։ Նա սրբում է մեր արտասուքը՝ թողնելով միայն ուրախության արցունքները։