2025
Ինչպես մի փոքր երեխա
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Շաբաթ առավոտյան նիստ

Ինչպես մի փոքր երեխա

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեք PDF

Հիսուսը ․․․ «իր մոտ կանչեց մի երեխայի,․․․

Եվ ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։

Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնի, նա է մեծ երկնքի արքայության մեջ»: ․․․

Ի՞նչն էր, որ Քրիստոսին ստիպեց արտասվել Մորմոնի Գրքի ամենահուզիչ տեսարանում: Ի՞նչ էր սովորեցնում Հիսուսը, երբ իջեցրեց երկնային կրակը և պահապան հրեշտակներին՝ օղակելու այդ երեխաներին, և պատվիրեց մեծերին՝ «նայելու [իրենց] փոքրիկներին»։

Մենք չգիտենք, թե ինչն էր մղել այդ ամենին, բայց ես պետք է մտածեմ, որ դա ինչ-որ կապ ուներ նրանց մաքրության և անմեղության, նրանց բնածին խոնարհության և այն բանի հետ, թե դա ինչ կարող է բերել մեր կյանք, եթե պահենք այն: ․․․

Բայց երեխաները իսկապես սիրում են Նրան, և այդ սերը կարող է փոխանցվել նրանց այլ հարաբերությունների մեջ՝ կյանքի խաղահրապարակում: Որպես կանոն, նույնիսկ ամենափոքր տարիքի երեխաները հեշտությամբ սիրում են, պատրաստակամորեն ներում են, նրանց ծիծաղը կարող է հալեցնել ամենասառը, ամենակարծր ու դառնացած սիրտը:

Եվ այս ցուցակը վերջ չունի: Մաքրությո՞ւն։ Վստահությո՞ւն։ Քաջությո՞ւն։ Շիտակությո՞ւն և պատի՞վ։ …

Քույրեր, եղբայրներ և ընկերներ, իմ իմացած ամենագեղեցիկ պատկերների ցանկի սկզբում նորածինները, երեխաներն ու երիտասարդներն են՝ նույնքան պարտաճանաչ և անգին, որքան նրանք, ում մենք այսօր անդրադարձել ենք: Ես վկայում եմ, որ նրանք Աստծո արքայության պատկերներն են, որ ծաղկում են երկրի վրա՝ ողջ ուժով և գեղեցկությամբ: