2025
Մեր աչքի առաջ
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Շաբաթ առավոտյան նիստ

Մեր աչքի առաջ

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեք PDF

Մենք երախտապարտ ենք, որ երկրի վրա ենք այն ժամանակ, երբ Եկեղեցին աճում է թվով և ազդեցությամբ, բայց առավել կարևոր է այն, որ այն աճում է նրա անդամների սրտերում և կյանքում։ …

Ներկայումս Եկեղեցին ունի 367 տաճար՝ նախագծման, շինարարության կամ շահագործման տարբեր փուլերում։ … Եղբայրներ և քույրեր, մենք արագացնում ենք մեր «սրբությունը», երբ ապրում ենք տաճարին արժանի կյանքով, երկրպագում ենք Տիրոջ տանը, ուխտեր ենք կապում Աստծո հետ ինչպես մեզ համար, այնպես էլ՝ վարագույրի մյուս կողմում գտնվող մեր նախնիների։ …

Մենք տեսնում ենք, որ Տերը արագացնում է Իր աշխատանքը միսիաներում: … Առավել կարևոր, քան թվերը, հավաքման ոգին հոգիներ է բերում Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին: …

Մենք տեսնում ենք, որ Տերն արագացնում է ամբողջ աշխարհում կրթվելու հնարավորությունները մեր անդամների և նույնիսկ նրանց համար, ովքեր մեր հավատքից չեն: …

Ներկայումս ամբողջ աշխարհում ավելի քան 800,000 ուսանողներ են ընդգրկված սեմինարիայում և ինստիտուտում, ինչը Եկեղեցու պատմության մեջ ամենաբարձր թիվն է: …

Մեկ այլ ոլորտ, որը ցույց է տալիս Եկեղեցում կրթության աճող ազդեցությունը, համաշխարհային BYU-Pathway-ն է։ … Դասընթացներն ավարտելը նշանակում է կարողանալ աշխատանք ձեռք բերել, իսկ դա նշանակում է ավելի լավ կյանք ընտանիքների համար և Տիրոջը ծառայելու ավելի շատ հնարավորություններ։ …

Ես հասկանում եմ, որ չնայած ավետարանի բարի ավետիսին, կան մարդիկ, որոնք դժվարության մեջ են, ունեն հավատքի հետ կապված մարտահրավերներ, կասկածներ և հարցեր, որոնք թվում է, թե պատասխաններ չունեն: Եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսն է պատասխանը։ Սկսեք՝ Նրա վրա կենտրոնանալով։ Փնտրեք Նրա ազդեցությունը ձեր կյանքում: Լսեք Նրան: …

Իմացեք, որ Նա հասկանում է ձեզ: