2025
Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Շաբաթ երեկոյան նիստ

Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեք PDF

Մեր օրերի ապրող մարգարեները, որոնք հայտնություն են ստանում Աստծուց՝ մեզ սովորեցնելու և ուղղորդելու համար, շարունակաբար հրավիրում են մեզ գալ Քրիստոսի մոտ։ … Կարելի է մեջբերել Առաջին Նախագահության կողմից հայտարարված բազմաթիվ փոփոխությունների և բարելավումների օրինակներ, որոնց նպատակն է կենտրոնացնել մեզ Հիսուս Քրիստոսի վրա։ …

Եկեք ավելին ուսումնասիրենք սրանցից մի քանիսի ազդեցության մասին։ Առաջինը՝ Եկեղեցու խորհրդանիշը։

… Այս խորհրդանիշն արտահայտում է այն ճշմարտությունը, որ Քրիստոսն Իր եկեղեցու կենտրոնում է և պետք է լինի մեր կյանքի կենտրոնում։ …

… Այս խորհրդանիշը Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրո տեսողական պատկերումն է և կենդանի Քրիստոսի մշտական հիշեցումը։ …

Այժմ եկեք խորհենք Զատիկի կարևորության մասին։ … Կարճ ասած՝ մեզ խրախուսել են Զատիկը դարձնել ավելի վեհ և ավելի սուրբ տոնակատարություն։ …

Սուրբ Զատիկը հնարավորություն է տալիս պատվել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը և Նրա բառացի և բերկրալի Հարությունը։ …

… Թեև տարբեր քրիստոնյա աստվածաբանների շրջանում աճում է հարությունը փոխաբերական և խորհրդանշական տեսանկյունից դիտարկելու միտումը, մենք հաստատում ենք մեր վարդապետությունը․ «Քրիստոսի հարությունը նշանակում է, որ բոլոր մարդիկ, ովքեր երբևիցե ապրել են, հարություն կառնեն, և հարությունը բառացի է»։ … Հիսուս Քրիստոսը քանդել է մահվան կապանքները յուրաքանչյուր ապրող հոգու համար։ …

Եզրափակելով՝ ես վկայում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կընդունեն մեր ապրող մարգարեի և իր խորհրդականների հրավերները՝ ավելի նպատակաուղղված հիշելու Զատիկի սուրբ տոները, ավելի շատ կամրացնեն իրենց կապը Հիսուս Քրիստոսի հետ։