Շաբաթ առավոտյան նիստ
Հիսուս Քրիստոսի քավությունն ապահովում է վերջնական փրկությունը
Հատվածներ
Ռահվիրաների փորձառությունը Վերջին Օրերի Սրբերին ապահովում է յուրահատուկ պատմական ավանդույթով և հզոր հավաքական հոգևոր ժառանգությունով։ …
Ձեռնասայլերով Սրբերի մեծ մասը դժվարություններ կրեց, բայց խուսափեց հիմնական անբարենպաստ իրադարձություններից։ Սակայն ձեռնասայլերի երկու խումբ՝ Վիլլի ու Մարթին խմբերը տեսան սով, սառնամանիք և շատ զոհեր ունեցան։ …
Նախագահ Բրիգամ Յանգն այս խմբերի վտանգավոր իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացավ 1856 թվականի հոկտեմբերի 4-ին։ …
Նա եպիսկոպոսներին խնդրեց տրամադրել 60 ջորիներով թիմեր, 12 և ավելի սայլեր, 12 տոննա (10886 կգ) ալյուր և բացականչեց, «Գնացեք և բերեք այդ մարդկանց, որ հիմա հարթավայրերում են»։
Առանց ժամանակին հասած փրկության ավելի շատերը կմահանային։ …
Առանց քավության մենք չենք կարող ինքներս մեզ փրկել մեղքից և մահից։ …
Զատիկի այս տոներին մեր ուշադրությունը կենտրոնացած է Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության վրա։ Քավությունը հույս ու լույս է տալիս, երբ կյանքը շատերի համար մութ ու մռայլ է թվում: …
Ես կիսում եմ երեք առաջարկություններ, որոնք, իմ կարծիքով, հատկապես տեղին են մեր օրերի համար:
Առաջին՝ մի թերացեք անելու ամեն բան ձեր ուժերի սահմաններում, որպեսզի փրկեք ուրիշներին ֆիզիկական և հատկապես հոգևոր դժվարություններից։
Երկրորդ՝ երախտագիտությամբ ընդունեք Փրկչի քավությունը։ …
Իմ երրորդ խորհուրդն է՝ հետևողականորեն ժամանակ հատկացրեք Փրկչի Քավության շուրջ հավատարմորեն խորհելու համար: Դա անելու բազմաթիվ եղանակներ կան մեր անձնական կրոնական արարողակարգում։ Ինչևէ, հաղորդության ժողովին հաճախելը և հաղորդությունից ճաշակելը առանձնահատուկ կարևոր են։
Հավասարապես կարևոր է հաճախակի տաճար հաճախելը, որտեղ որ հնարավոր է։ …
… Հիսուս Քրիստոսի քավությունն ապահովում է վերջնական փրկությունն այն դժվարություններից, որոնց մենք բախվում ենք այս կյանքում։