Կիրակի առավոտյան նիստ
Ամեն բաների իրականացման ժամանակները
Հատվածներ
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պաշտոնական կազմակերպումը մի շարք հրաշք փորձառությունների գագաթնակետն էր: …
Հոր և Որդու հայտնվելը Ջոզեֆ Սմիթին, Մորմոնի Գրքի ի հայտ գալն ու թարգմանությունը, քահանայության իշխանության և բանալիների վերականգնումն անհրաժեշտ նախադրյալներ էին 195 տարի առաջ, այս օրը, Տիրոջ վերականգնված Եկեղեցու կազմակերպման համար:
… Եկեղեցու կազմակերպումից մեկ տարի անց Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին, որ Աստծո արքայության բանալիները կրկին «հանձնվել են մարդուն երկրի վրա», և «[Հիսուս Քրիստոսի] ավետարանը կգլորվի մինչև աշխարհի ծայրերը, ինչպես քարը, որը կտրվել է սարից առանց ձեռքի»:
Ես վկայում եմ՝ Տերը կատարում է Իր խոստումը։ …
… Վերջին օրերում բոլոր բաների վերականգնման մարգարեացումների համաձայն, հնագույն մարգարեներն ու առաքյալները անձամբ քահանայության իշխանություն շնորհեցին Ջոզեֆ Սմիթին և հանձնեցին նրան քահանայության բանալիները: …
Տիրոջ վերջին օրերի աշխատանքը «մի գործ է, որը հետաքրքրել է Աստծո ժողովրդին ցանկացած դարաշրջանում, դա մի թեմա է, որին մարգարեները, քահանաները և թագավորները վերաբերվել են ակնածանքով, նրանք ուրախ ակնկալիքով սպասել են այն օրվան, որում այժմ մենք ենք ապրում և ոգևորված երկնային և ուրախալի ակնկալիքներով, նրանք երգել, գրել և մարգարեացել են մեր այս օրվա համար»։ …
Ամենակարևոր և փառահեղ «բարի լուրը» այն ուղերձն է, որ Տեր Հիսուս Քրիստոսը վերականգնել է Իր ավետարանը և Եկեղեցին վերջին օրերում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Քրիստոսի Նոր Կտակարանի եկեղեցին է, որը վերականգնվել է: