2025
Երկրպագություն
Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2025


Շաբաթ երեկոյան նիստ

Երկրպագություն

Հատվածներ

այլընտ․ տեքստ

Ներբեռնեք PDF

Ի՞նչ է նշանակում երկրպագել Աստծուն՝ ձեզ և ինձ համար։ …

Առաջին՝ մեր երկրպագությունը կազմող գործողությունները

Երկրպագության ամենատարածված և կարևոր ձևերից մեկը նվիրագործված տարածքում հավաքվելն է՝ հոգևոր գործողություններ կատարելու համար: …

Տիրոջ օրվա երկրպագությունը նշանավորվում է հատկապես Հիսուս Քրիստոսի քավող մեծ զոհաբերության վրա կենտրոնանալով։ … Ապաշխարողի համար հաղորդությունը ճաշակելը Հանգստության օրվա պաշտամունքի կարևորագույն կետն է:

… Մենք՝ որպես սրբերի համայնք, զորացնում ենք միմյանց երկրպագության և հավատքի մեջ:

Այնուամենայնիվ, մենք չենք կարող մոռանալ այն ամենօրյա երկրպագությունը, որը կատարում ենք անհատապես և տանը։ …

Երկրպագությանը բնորոշ վերաբերմունքն ու զգացմունքները

Ճշմարիտ երկրպագությունը նշանակում է սիրել Աստծուն, երախտագիտություն զգալ Նրա հանդեպ և մեր կամքը՝ ամենաթանկ ընծան, որը կարող ենք մատուցել, հանձնել Նրան: …

Սա Հորը երկրպագելու Հիսուսի ուրույն ձևն էր։ …

Երկրպագությունը այս կատարյալ օրինակին հետևելու ձգտումն է։ …

Երրորդ՝ մեր երկրպագության բացառիկությունը

Այն, ինչը գերադասում է Հորը և Որդուն երկրպագելուն, դառնում է կուռք: … Մեր երկրպագության նպատակը բացառապես «միակ ճշմարիտ [Աստվածն է] և [Հիսուս Քրիստոսը], որին [Նա] ուղարկել [է]»։

Վերջապես՝ Հորը և Որդուն ընդօրինակելու անհրաժեշտությունը

Ի վերջո, այն, թե մենք ինչպես ենք ապրում, կարող է լինել երկրպագության լավագույն, ամենաանկեղծ ձևը: Ցույց տալ մեր նվիրվածությունը նշանակում է՝ ընդօրինակել Հորը և Որդուն՝ մեր մեջ զարգացնելով նրանց հատկանիշներն ու բնավորությունը: …

… Ուխտի արահետով քայլելիս է մեզանում «բացահայտվում աստվածայնության [սրբացնող] զորությունը»։