2025
Համաժողովի նշումներ
Նոյեմբեր 2025 Ընկեր


«Համաժողովի նշումներ», Ընկեր, նոյ․ 2025, 4-5։

Համաժողովի նշումներ

Ավետարանը ընտանիքների մասին է

Դալլին Հ. Օուքս

Նախագահ Օուքսն ուսուցանեց, որ ընտանիքները կենտրոնական դեր ունեն Հիսուս Քրիստոսի ավետարանում։ Երբ նա փոքր տղա էր, հայրը մահացավ։ Բայց նրա մայրը նրան ուսուցանեց ավետարանը, և դա նրան հույս ու խաղաղություն տվեց։ Ընտանիքները բախվում են դժվարությունների, բայց մենք բոլորս կարող ենք հույս ունենալ, որ կարող ենք լինել հավերժական ընտանիքի մաս։

Նկարեք ձեր ընտանիքի մի նկար։

Դժվար գործեր կատարել Քրիստոսի հետ

Հենրի Բ․ Այրինգ

Երեց Այրինգը պատմեց, որ քոլեջում ֆիզիկան և մաթեմատիկան դժվար էին իր համար։ Նա ճնշվում էր և ցանկանում էր թողնել։ Երբ աղոթեց, նա մխիթարություն և քաջալերանք զգաց։ Նա սովորեց, որ ամեն բան կարող է Քրիստոսով, ով զորացնում է մեզ բոլորիս (տես Փիլիպպեցիներին 4․13): Երբ մենք դժվար ժամանակների ենք բախվում, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ հետ կլինեն։

Նկարեք կամ գրեք այն ժամանակի մասին, երբ դուք որևէ դժվար գործ եք կատարել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնությամբ։

Հավատարիմ ձեր վկայությանը

Քևին Գ. Բրաուն

Երեց Բրաունը պատմեց, որ միացել է Եկեղեցուն Ջամայկայում։ Նրա ընկերները հարցրին. «Ինչպե՞ս կարողացար միանալ այդ եկեղեցուն։ Դու իսկապե՞ս հավատում ես այդ ամենին»։ Բայց նա վկայություն էր ստացել Սուրբ Հոգուց և հավատարիմ մնաց իր վկայությանը։ Երբ մենք ընտրում ենք հավատալ, մեր վկայությունները կաճեն։

Տեղ՝ մարգարեի համար

Անդրեա Մունյոս Սփանաուս

Քույր Սփանաուսը պատմեց աստվածաշնչյան մի պատմություն մի կնոջ մասին, որը Եղիսե մարգարեին հրավիրեց իր տանը ճաշելու։ Կինը նույնիսկ սենյակ կառուցեց իր տանը, որպեսզի տղամարդը մնալու տեղ ունենա։ Սուրբ Հոգին հաստատեց կնոջը, որ տղամարդը Աստծո մարգարե է։ Մենք նույնպես կարող ենք վկայություն ունենալ Աստծո մարգարեների վերաբերյալ։ Մենք կարող ենք բացել մեր սրտերը և հնազանդվել մարգարեների ուղղորդմանը։

Երեխաների միության երգերի զորությունը

Թրեյսի Յ․ Բրաունինգ

Քույր Բրաունինգը խոսեց Երեխաների միության երգերի կարևորության մասին։ Նա ասաց, որ երաժշտությունը գործիք է, որը կարող է օգնել վկայության սերմեր սերմանել մեր սրտերում։ Երբ մենք երգում ենք Երեխաների միության երգեր, մենք երգում ենք վերականգնված ավետարանի մեր վկայությունները։ Հիսուսն իսկապես ուզում է, որ մենք արևաշող լինենք։

Page PDF with painting of Christ with sheep

King of Love, My Shepherd by Julie Rogers. May not be copied.