«Ջոզեֆը մահանում է ավետարանի համար», Ընկեր, նոյեմբեր 2025, 26-28։
Սուրբ գրությունների պատմություններ
Ջոզեֆը մահանում է ավետարանի համար
Շատերը զայրացած էին Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու վրա։ Նրանց դուր չէր գալիս այն, ինչ Ջոզեֆն ուսուցանում էր: Ոմանք նույնիսկ ուզում էին սպանել նրան:
Ջոզեֆը պետք է գնար Քարթեջ քաղաք, որպեսզի դատավորը որոշեր՝ արդյոք նա խախտել էր օրենքը: Ջոզեֆն օրհնեց Էմմային և իր երեխաներին, հրաժեշտի համբույր տվեց նրանց և ճանապարհ ընկավ դեպի Քարթեջ
Ջոզեֆի եղբայր Հայրումը և այլ ընկերներ գնացին նրա հետ։ Երբ նրանք հեռացան, Ջոզեֆը նայեց Նավուին։ «Սա ամենագեղեցիկ վայրն է և ամենալավ մարդիկ երկնքի տակ»,- ասաց նա:
Քարթեջում այդ տղամարդկանց բանտարկեցին։ Հայրումը նրանց համար կարդաց Մորմոնի Գրքից: Ջոզեֆն ասաց պահակներին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
Նույն օրը՝ ավելի ուշ, զայրացած տղամարդիկ զենքերով ներխուժեցին բանտ: Նրանք սկսեցին կրակել այն սենյակի վրա, որտեղ գտնվում էին Ջոզեֆը և իր ընկերները։ Հայրումը և Ջոզեֆը սպանվեցին։
Սրբերը շատ տխուր էին, երբ իմացան, որ Ջոզեֆը և Հայրումը մահացել են: Սակայն նրանք գիտեին, որ Եկեղեցին կշարունակի աճել և օրհնել Աստծո զավակներին ամբողջ աշխարհում: