«Տաճարների քարտեր», Ընկեր, նոյեմբեր 2025, 16։
Տաճարների քարտեր
Սիդնեյի (Ավստրալիա) տաճար
-
Սա Ավստրալիայի առաջին տաճարն է:
-
Նվիրագործման արարողության ժամանակ նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասաց, որ Աստված ժպտում է նրանց։
-
Տարածքում գտնվող էվկալիպտի ծառերը կանաչ են ամբողջ տարին։
Մադրիդի (Իսպանիա) տաճար
-
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նախագահեց հիմնարկեքի արարողությունը 1996 թվականին և նվիրագործումը՝ 1999 թվականին։
-
Բաց դռների օրվան ներկա էին Իսպանիայի թագավորն ու թագուհին։
-
Որպես նվեր նախագահ Հինքլին նրանց տվեց Հիսուս Քրիստոսի փոքրիկ արձանիկ։
Սան Սալվադորի (Էլ Սալվադոր) տաճար
-
Այս տաճարը շրջապատված է արևադարձային բույսերով։
-
Մոտակա քաղաքում կա Հիսուս Քրիստոսի արձանը, որը կանգնած է երկրագնդի գագաթին՝ ցույց տալու համար, որ Նա աշխարհի Փրկիչն է։
-
Ֆլոր դե իզոտեն (յուկայի ծաղիկը) հանդիսանում է Էլ Սալվադորի ազգային ծաղիկը, ունի գեղագիտական գրավչություն և մշակութային նշանակություն։
Նկարները՝ Ռեյչլ Էրիկսոնի