2025
Ի՞նչ է պատահում, երբ մարգարեն մահանում է
Նոյեմբեր 2025 Ընկեր


«Ի՞նչ է պատահում, երբ մարգարեն մահանում է» Ընկեր, հոկտեմբեր 2025, 3։

Ի՞նչ է պատահում, երբ մարգարեն մահանում է

  1. Տերը մարգարեներ է կանչում՝ ղեկավարելու Իր Եկեղեցին, և Նա ծրագիր ունի այն դեպքի համար, երբ նրանցից մեկը մահանում է։ Նա միշտ առաջնորդում և ուղղորդում է Իր Եկեղեցին։

  2. Երբ Եկեղեցու նախագահը մահանում է, Տասներկու Առաքյալների Քվորումն է ղեկավարում Եկեղեցին։ Այս քվորումը այժմ ներառում է այն երկու առաքյալներին, որոնք խորհրդականներ էին Առաջին Նախագահությունում։

  3. Առաքյալներն աղոթում են և որոշում, թե երբ կազմավորել նոր Առաջին Նախագահություն։

  4. Տերը կանչում է ամենաերկար ծառայած առաքյալին՝ դառնալու հաջորդ մարգարեն և Եկեղեցու նախագահը։

  5. Նոր մարգարեի միջոցով Տերը կանչում է երկու առաքյալների՝ ծառայելու որպես խորհրդականներ նորակազմ Առաջին Նախագահությունում։

  6. Մի նոր առաքյալ կկանչվի՝ ծառայելու Տասներկու Առաքյալների Քվորումում։

  7. Գերագույն համաժողովի ժամանակ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը՝ սատարելու նորակազմ Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին։ Սատարել նշանակում է, որ մենք համաձայն ենք սիրել և աջակցել նրանց և հետևել նրանց առաջնորդությանը՝ որպես Տիրոջ ծառաներ։

  8. Երբ Եկեղեցու նոր նախագահ կամ առաքյալ է կանչվում, դուք կարող եք աղոթել՝ իմանալու համար, որ նրանք կանչվել են Աստծո կողմից։ Եվ դուք կարող եք սատարել և աջակցել նրանց՝ լսելով նրանց խոսքերը և հետևելով դրանց։

Page PDF