2025
Ոգևորությամբ սպասում ենք Երիտասարդների ծրագրին
Նոյեմբեր 2025 Ընկեր


«Ոգևորությամբ սպասում ենք Երիտասարդների ծրագրին», Ընկեր, նոյեմբեր 2025, 38-39։

Ոգևորությամբ սպասում ենք Երիտասարդների ծրագրին

12 տարին լրանալու տարում Երեխաների միությունից հեռանալը երբեմն կարող է վախեցնող կամ նույնիսկ տխուր թվալ։ Բարեբախտաբար, 12 տարեկան դառնալու և Երիտասարդ կանանց դասարանին կամ Ահարոնյան քահանայության քվորումին միանալու հետ կապված շատ ոգևորիչ բաներ կան։ Ահա մի քանիսը։

1

Տաճարը

Դուք կարող եք հարցազրույց ունենալ ձեր եպիսկոպոսի հետ՝ տաճարային երաշխավորագիր ստանալու և տաճարում մահացածների համար մկրտություններ կատարելու համար։

2

Միջոցառումներ և իրադարձություններ

Դուք շատ միջոցառումներ կունենաք ձեր Երիտասարդ կանանց կամ Ահարոնյան քահանայության խմբի հետ։ Դուք կարող եք նաև գնալ երիտասարդական ճամբարներ՝ ուրիշների հետ զվարճանալու, միաժամանակ Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի մասին սովորելու համար։

3

Ծառայել Եկեղեցում

Դուք կարող եք կոչում ստանալ՝ ծառայելու դասարանում կամ քվորումի նախագահությունում։ Դուք նաև հնարավորություն կունենաք դասավանդելու ձեր դասարանում, օգնելու պլանավորել միջոցառումները և ծառայել այլ եղանակներով։

4

Սեմինարիա և ԵԶՀ համաժողովներ

14 տարեկան դառնալու տարում դուք կարող եք սկսել հաճախել սեմինարիա՝ Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին ավելին իմանալու համար։ Կարող եք նաև մասնակցել ԵԶՀ (Երիտասարդներին զորացնելու համար) համաժողովներին այլ երիտասարդների հետ, որոնք սիրում են և ցանկանում են հետևել Հիսուս Քրիստոսին։

5

Նոր բովանդակություն ձե՛զ համար

  • Ծնողի օգնությամբ Եկեղեցու կայքում բաժանորդագրվեք Երիտասարդներին զորացնելու համար ամսագրին։

  • Խնդրեք ծնողին ներբեռնել Gospel Living հավելվածը։ Այն զվարճալի գաղափարներ ունի ավետարանը սովորելու և Երեխաների և երիտասարդների ծրագրի համար նպատակներ դնելու համար։

  • Ուսումնասիրեք Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկը։ Այս գրքույկը գրվել է, որպեսզի օգնի ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին։

  • Դուք և ձեր ընտանիքը կարող եք գտնել ոգեշնչող պատմություններ, երաժշտություն, հայտարարություններ և ավելին՝ Strive to Be սոցիալական ցանցերի հաշիվներում։

PDF էջ՝ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք տարբեր վարժություններ կատարելիս։