2025
Հիսուսի հետևորդները Իսպանիայում
Նոյեմբեր 2025 Ընկեր


«Հիսուսի հետևորդները Իսպանիայում», Ընկեր, նոյեմբեր 2025, 14-15։

Հիսուսի հետևորդները Իսպանիայում

Ծանոթացեք Էյմիի հետ

Ժպտացող աղջիկ՝ իր ընտանիքի հետ

Էյմին հետևում է Հիսուս Քրիստոսին՝ օգնելով իր ընտանիքին և խաղալով զարմիկների հետ։ «Երբ ես ծառայում եմ ուրիշներին, ինձ շատ լավ և երջանիկ եմ զգում»,- ասում է նա։

Էյմին նաև Եկեղեցու մասին կիսվում է ուրիշների հետ։ «Ես շատ երջանիկ էի, երբ ավետարանով կիսվում էի դպրոցի ընկերներիս հետ»,- ասում է նա։ Նա իր ընկերուհիներից մեկին հրավիրեց իր մկրտությանը և աղոթեց նրա համար։ Նա նաև սիրում է իր ուտելիքն ու խաղալիքները կիսել ուրիշների հետ։

Էյմիի մասին

Ժպտացող աղջիկ՝ վարդագույն ծաղիկները ձեռքին

Տարիքը. 8 տարեկան

Որտեղից․ Գվադալախարա (Իսպանիա)

Լեզուն. իսպաներեն

Նպատակ․ այցելել իր ընտանիքին Կոլումբիայում

Հոբբիներ. մարմնամարզություն, ընտանիքի հետ կինոթատրոն գնալ և ընկերների հետ այգում խաղալ

Ընտանիք․ Էյմի, երկու եղբայր, մայրիկ և հայրիկ

Աղջիկ և երկու տղա խաղում են բակում

Էյմիի նախասիրությունները

Սուրբգրային պատմությունը․ Երբ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց երեխաներին

Սնունդ․ Արեպաներ (լցոնած հաց)

Միրգ և բանջարեղեն. Բանան և կաղամբ

Գույներ. վարդագույն, մանուշակագույն, կանաչ

Երեխաների միության երգը․ «Աստծո զավակն եմ» (Children’s Songbook, 2)