«Սովորենք համաժողովից» Ընկեր, նոյեմբեր 2025, 6-7։
Սովորենք համաժողովից
Երջանիկ կյանքի բաղադրատոմսը
Երեց Ջոն Դ. Ամոսը մեզ ուսուցանել է, որ երջանիկ ապրելու համար պետք է հետևենք սուրբ գրություններում տրված Աստծո բաղադրատոմսին։ Գտեք յուրաքանչյուր սուրբգրային հատվածը՝ տեսնելու համար, թե որ բաղադրիչներն են Հիսուս Քրիստոսին հրավիրում ձեր կյանք։ Նկարեք նետեր՝ դրանք ջամբալայայի ամանի մեջ ավելացնելու համար։ Փոքրիկ խաչ դրեք այն բաղադրիչների վրա, որոնք չպետք է օգտագործեք։
-
Մատթեոս 25․35-36
-
Մաղաքիա 3.10
-
Հովհաննես 14.15
-
Ելք 20․8
-
Դ Թագավորների 18:12
Լսենք համաժողովը
Ես միշտ անհամբեր սպասում եմ գերագույն համաժողովին։ Առաքյալների և մեր մարգարեի ուսմունքները լսելը միշտ ուրախացնում է ինձ։ Ես նաև ուսմունքներով կիսվում եմ եղբորս և հարևաններիս հետ։ Ուսմունքներն ինձ հիշեցնում են, որ Աստված սիրում է ինձ ամեն օր։
Ջիաննա Ա., 9 տարեկան, Կիսումու շրջան, Քենիա
Ինձ դուր է գալիս գերագույն համաժողովը։ Մենք միշտ դիտում ենք հեռուստացույցով։
Իսմայել Ռ., 8 տարեկան, Լիմայի դեպարտամենտ, Պերու
Տոնում ենք Ընտանիքի հռչակագրի հրապարակման 30-ամյակը
Այս համաժողովը նվիրված էր «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրի 30-ամյակին։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը խրախուսեց մեզ ժամանակ անցկացնել մեր ընտանիքների հետ՝ բարի գործեր անելով։ Ի՞նչ բարի գործեր կարող եք անել ձեր ընտանիքի հետ։ Գրեք դրանք ստորև տրված բացիկի վրա։ Ապա կտրեք բացիկը՝ ձեր մտքերը հիշելու համար։
Illustrations by Josh Talbot