2025
Փոքրիկների համար
Նոյեմբեր 2025 Ընկեր


«Փոքրիկների համար», Ընկեր, սեպտեմբեր 2025, 42-43:

Փոքրիկների համար

Տղան ժպտում է

Ես ուզում եմ հետևել Հիսուսին և մկրտվել։ Ես ուզում եմ լսել Սուրբ Հոգու հուշումները։

Վոն Կ., 4 տարեկան, Սեուլ (Հարավային Կորեա)

Աղջիկը ժպտում է

Ես լարվում էի նոր դպրոց գնալու պատճառով։ Ես աղոթեցի օգնության համար։ Սուրբ Հոգին օգնեց ինձ քաջ լինել։ Ամեն օր ես ինձ ավելի քիչ վախեցած էի զգում։ Հիմա ես սիրում եմ դպրոց գնալը։

Լայլա Ռ., 5 տարեկան, Ալաբամա (ԱՄՆ)

Եկեղեցու ժամանակը

Նշեք այն բաները, որոնք անհրաժեշտ են՝ եկեղեցի գնալուն պատրաստվելու համար։

Ինչպես է մեծանում թիթեռը

Աստված ստեղծեց բոլոր կենդանի էակներին։ Ո՞ր նկարն է առաջին տեղում։ Ի՞նչ է հաջորդում: Ի՞նչ է պատահում վերջում։

Հետևեք անիվներին

Ռահվիրաները ճամփորդելու համար օգտագործում էին ծածկած սայլեր և ձեռնասայլակներ։ Գծեք սայլակի անիվների շուրջը գտնվող գծերը։ Գունավորեք նկարը:

PDF էջ՝ ծածկած սայլակի գունավորման վարժությամբ, թիթեռի վարժություն՝ աճման հերթականությունը նշելու համար և Հանգստության օրվա ընտրությունների վարժություն։

Նկարները՝ Քրիստինե Բատուզ