«Ողջույննե՜ր Իսպանիայից» Ընկեր նոյեմբեր 2025, 12-13։
Ողջույննե՜ր Իսպանիայից
Իսպանիան գտնվում է հարավ-արևմտյան Եվրոպայում։ Այնտեղ բնակվում է ավելի քան 45 միլիոն մարդ։ Իսպանիայի պաշտոնական լեզուն իսպաներենն է։
Սետաս դե Սևիլիա
Այս հսկա արևապաշտպան հովանոցները կոչվում են «Սևիլիայի սնկեր»։ Դրանք աշխարհի ամենամեծ փայտե կառույցներն են։
Կարմիր գետը
Ռիո Տինտոն Իսպանիայում գտնվող գետ է, որի ջուրը կարմիր է փայլ ունի։ Ջուրը շատ թթվային է, և այն իր գույնը ստանում է գետի հունում երկաթի և այլ մետաղների քայքայման հետևանքով։
Թագավորական քայլերգ
Իսպանիայի պետական օրհներգը կոչվում է «Թագավորական քայլերգ»։ Իսպանիան այն քիչ երկրներից է, որի օրհներգում բառեր չկան։
Արևոտ կղզիներ
Իսպանիայի Կանարյան կղզիներում տարեկան միջինում 320 արևոտ օր է լինում։
Ֆլամենկո
Իսպանիայում երաժշտության ամենահայտնի ոճերից մեկը ֆլամենկոն է։ Ֆլամենկոյի կատարումը հաճախ ներառում է կիթառ նվագել, երգել և պարել։
Նկարները՝ Ամանդա Սմիթի