2025
Տասանորդ վճարելու Լոգանի ընտրությունը
Նոյեմբեր 2025 Ընկեր


«Տասանորդ վճարելու Լոգանի ընտրությունը», Ընկեր, նոյեմբեր 2025, 8-9։

Տասանորդ վճարելու Լոգանի ընտրությունը

«Դուք պատրա՞ստ եք հնազանդվել տասանորդը վճարելու պատվիրանին»,- հարցրեց մայրիկը։

Իրական պատմություն ԱՄՆ-ից:

Տղան անվստահ նայում է դոլարային թղթադրամներ պահող ձեռքին

Երբ Լոգանը հինգ տարեկան էր, նա կարծում էր, որ տասանորդը սարսափելի գաղափար է։

Ընտանեկան երեկոյի ժամանակ մայրիկը սեղանին դրեց 10 դոլար։ «Արի պատկերացնենք, որ դու վաստակում ես 10 դոլար»։

Լոգանը ժպտաց։ «Լավ»։

«Տասանորդը 10 տոկոսն է։ Ուստի, դու մեկ դոլար կտաս Տիրոջ Եկեղեցուն»։ Մայրիկը մեկ դոլար մի կողմ սահեցրեց կույտից։

Լոգանը խոժոռվեց։ «Մեկ դոլար նվիրե՞լ։ Բայց ես ուզում եմ պահել իմ ամբողջ փողը»։

«Գուցե այլ կերպ կմտածես», երբ ավելի մեծանաս,- ասաց մայրիկը։ «Երկնային Հայրը օրհնել է մեզ ամեն բանով։ Տասանորդ վճարելը միջոցներից մեկն է, որով Աստծուն ցույց ենք տալիս, որ մենք սիրում ենք Նրան և երախտապարտ ենք Նրա օրհնությունների համար»։

Եկեղեցական հագուստով տղան նայում է տաճարին

Երբ Լոգանը վեց տարեկան էր, Երեխաների միության ուսուցիչները նրան սովորեցրին, որ տասանորդն օգտագործվում է տաճարներ կառուցելու համար։ Լոգանը սիրում էր տաճարները։ Այսպիսով, գուցե տասանորդ վճարելը լավ գաղափար էր որոշ մարդկանց համար։ Բայց ոչ իր համար։

Երբ Լոգանը յոթ տարեկան էր, նա նկատեց, որ մարդիկ ժպտում են, երբ իրենց տասանորդի ծրարները հանձնում են եպիսկոպոսին։ Կարո՞ղ է արդյոք ձեր փողը նվիրելը իսկապես ձեզ երջանիկ դարձնել։

Երբ նա ութ տարեկան էր, մայրիկը հարցրեց նրան. «Լոգան, ինչո՞ւ որոշեցիր մկրտվել»։

Դա հեշտ հարց էր։ «Պատվիրանները պահելու և Հիսուս Քրիստոսին հետևելու համար»,- ասաց Լոգանը։

«Ուրեմն, պատրա՞ստ ես հնազանդվել տասանորդ վճարելու պատվիրանին»,- հարցրեց մայրիկը։ «Որոշումը քոնն է»։

Լոգանի սիրտը տրտմեց։ Դա հեշտ հարց չէր։ Նա դեռ չէր ուզում իր փողը նվիրել։ Բայց նա իրոք ուզում էր պահել պատվիրանները։ Լոգանը մտածեց տաճարների և այն ժպտացող մարդկանց մասին, որոնք տասանորդ էին վճարում։ Ապա նա խոր շունչ քաշեց և ասաց՝ «Այո»։

«Դա լավ ընտրություն է»,- ասաց մայրիկը։

Լոգանն իրեն շատ ավելի լավ զգաց։ «Ես գիտեմ, որ պատվիրանները պահելն ավելի կարևոր է, քան իմ բոլոր փողերը պահելը»։

Եկեղեցական հագուստով ժպտացող տղան ձեռքում պահում է տասանորդի ծրարը։

Կիրակի օրը, երբ Լոգանն իր առաջին տասանորդի ծրարը հանձնեց եպիսկոպոսին, նկատեց, որ ժպտում է։ Նա ուրախություն էր զգում։ Նա դեռ ամեն ինչ չէր հասկանում տասանորդի մասին։ Բայց նա սիրում էր Աստծուն և գիտեր, որ Աստված կօրհնի իրեն՝ պատվիրաններին հնազանդվելու համար։

Պատմություն PDF

Նկարները՝ Շոն Ջ. Ք.Թեննեյի