2025
Ավետարանի իմ խոսքերը
Նոյեմբեր 2025 Ընկեր


«Ավետարանի իմ խոսքերը», Ընկեր, նոյեմբեր 2025, 10:

Ավետարանի իմ խոսքերը

Փնտրիր այս բառերն ու արտահայտությունները Ընկեր ամսագրի այս համարում։

Տասանորդ

Տաճարի և տարբեր երկրների դրամի նկար

Տասանորդ վճարելը նշանակում է վերադարձնել Երկնային Հորը՝ Նրա Եկեղեցուն նվիրաբերելով մեր վաստակած գումարի մեկ տասներորդը (10 տոկոսը)։ Տասանորդը օգնում է կառուցել տաճարներ և եկեղեցիներ, նաև աջակցում է Եկեղեցու աշխատանքին։ Երբ մենք տասանորդ ենք վճարում, Երկնային Հայրը մեզ օրհնում է բազմաթիվ միջոցներով։

Նախնիներ

FamilySearch-ի լոգոյի ոճավորված տոհմածառի նկար

Մեր նախնիները մեր ընտանիքի անդամներ են, որոնք ապրել են շատ վաղուց, ինչպես մեր նախա-նախապապերը։ Նախնիները մեր ընտանեկան պատմության կարևոր մասն են։ Մենք կարող ենք սովորել նրանց մասին, հիշել նրանց և տաճարային աշխատանք կատարել նրանց համար, որպեսզի կարողանանք հավերժ միասին լինել։

Ինդեքսավորում

Ինդեքսավորումը միջոց է, որով մենք կարող ենք օգնել ուրիշներին գտնել իրենց նախնիներին։ Մենք հին թղթային գրառումներից անուններ ենք մուտքագրում համակարգչի մեջ, որպեսզի մարդիկ կարողանան որոնել իրենց ընտանիքի անդամներին և գտնել իրենց կյանքի մասին գրառումներ։ Սա օգնում է ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան կնքվել՝ հավերժ միասին լինելու համար։ Նույնիսկ երեխաները կարող են օգնել ինդեքսավորման գործում։

Նահատակություն

Նահատակությունը տեղի է ունենում, երբ մեկը մահանում է իր համոզմունքների համար։ Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը նահատակներ էին, քանի որ նրանք սպանվեցին Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանին հավատալու, դրանով ապրելու և այն ուսուցանելու համար։

Էջ PDF

Նկարները՝ Մադիսոն Բեյքերի