«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, նոյեմբեր 2025, 22-23։
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Հոկտեմբերի 27-ից նոյեմբեր 2-ը. Վարդապետություն և Ուխտեր 124
Շիտակության սրտեր
Տերը սիրում էր իր ծառա Հայրում Սմիթին նրա «սրտի շիտակության համար» (Վարդապետություն և Ուխտեր 124․15): Գտեք, թե ինչ է նշանակում շիտակություն բառը և խոսեք դրա մասին ձեր ընտանիքի հետ։ Այնուհետև թղթի վրա նկարեք մի մեծ սիրտ։ Սրտի ներսում նկարեք կամ գրեք ինչ-որ բան, որ կարող եք անել՝ շիտակություն ունենալու համար։
Նոյեմբերի 3-9. Վարդապետություն և Ուխտեր 125-128
Ընտանեկան լուսանկարի շրջանակ
Երբ Բրիգամ Յանգը վերադարձավ միսիայից, Տերը պատվիրեց նրան հոգ տանել իր ընտանիքի մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 126): Պատրաստեք և զարդարեք շրջանակ՝ ձեր ընտանիքի նկարը պահելու համար։ Ինչպե՞ս կարող եք հոգ տանել միմյանց մասին։
Նոյեմբերի 10-16. Վարդապետություն և Ուխտեր 129-132
Հետևել ղեկավարին
Մեր մարմինները նման են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մարմիններին (տես Վարդապետություն և Ուխտեր 130․22): Խաղացեք այս խաղը՝ ձեր մարմինը փառաբանելու համար։ Հերթով ընտրեք որևէ գործողություն, օրինակ՝ ցատկել կամ գլուխը թեթևակի շոյել։ Բոլոր մյուսները կրկնում են գործողությունը։
Նոյեմբերի 17-23. Վարդապետություն և Ուխտեր 133-134
Ծառայել սիրով
Հիսուս Քրիստոսը սիրող և ողորմած է (տես Վարդապետություն և Ուխտեր 133․52): Յուրաքանչյուրի անունը դրեք ամանի մեջ։ Ընտրեք որևէ անուն և այս շաբաթ գաղտնի ծառայեք այդ մարդուն։
Նոյեմբերի 24-30. Վարդապետություն և Ուխտեր 135-136
Ջոզեֆ Սմիթի պատմությունը
Ջոզեֆ Սմիթը վերականգնման մարգարեն է (տես Վարդապետություն և Ուխտեր 135․3)։ Նկարեք դրվագներ նրա կյանքից։ Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ նա մարգարե է։
Լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի