2025
Ուրախ՝ օգնելու համար
Նոյեմբեր 2025 Ընկեր


«Ուրախ՝ օգնելու համար» Ընկեր, նոյեմբեր 2025, 44-45։

Հեշտ ընթերցվող

Ուրախ՝ օգնելու համար

Իրական պատմություն Թայվանից:

Ձեռքեր, որոնք գունավորում են տորթի կտորի նկարը

Յի-Հսունը սիրում է նկարել նկարչության դասարանում:

Մի աղջիկ դուրս է վազում

Երբ նկարչության դասն ավարտվում է, բոլորը դուրս են գալիս վազելու և խաղալու։ Յի-Հսունը ուզում է վազել՝ ընկերներին հասնելու համար:

Մի աղջիկ տեսնում է, թե ինչպես է մեկ այլ աղջիկ ընկնում և վնասվածք ստանում

Բայց հետո նա տեսնում է, թե ինչպես է Յի-Ռուեյը սայթաքում և ծունկը հարվածում քարին։ «Լա՞վ ես»,- Յի-Հսունը հարցնում է։

Աղջիկը մխիթարում է վիրավոր աղջկան

Յի-Ռուեյը գլուխը տարուբերում է և սկսում լաց լինել։

Երկու աղջիկները դպրոցի բուժքրոջ հետ

Յի-Հսունն օգնում է իր ընկերուհուն գնալ դպրոցի բուժքրոջ մոտ: Բուժքույրը մաքրում է Յի-Ռուեյի ծունկը և ասում նրան, որ հանգստանա:

Երկու աղջիկները վերադառնում են դասարան

Յի-Հսունը օգնում է Յի-Ռուեյին վերադառնալ դասարան:

Երկու աղջիկները միասին նկարում են

Յի-Հսունը ուրախ է, որ հետևել է Հիսուսի օրինակին և օգնել է Յի-Ռուեյին։ Նրանք միասին ավարտում են իրենց նկարները։

Պատմություն PDF

Նկարները՝ Սամանտա Վինդլեյի