Հմտության կիրառում 7
Հաղթահարել անհամապատասխանության զգացումները
Երբ մեզ համար նոր կամ դժվար իրավիճակներում ենք հայտնվում, դա կարող է նորմալ լինել, երբ անհամապատասխան ենք զգում։ Երբ կենտրոնանանք այն բանի վրա, ինչը կարող ենք վերահսկել, դա կօգնի մեզ հաղթահարել անհամապատասխանության զգացումները։
Քննարկումը վարող․ Ձգտեք լինել հակիրճ «Սահմանեք» և «Ցուցադրեք» բաժիններում, որպեսզի սովորողները բավական ժամանակ ունենան վարժանքի համար:
Սահմանեք
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ նոր բաներ անելիս նորմալ է, որ անհամապատասխան զգանք։ Կարող եք օրինակ բերել ձեր սեփական կյանքից, երբ դուք ձեզ անհամապատասխան եք զգացել։
-
Ի՞նչ իրավիճակում եք հայտնվել վերջերս, որը ձեզ ստիպել է անհամապատասխան զգալ։
-
Ի՞նչ արեցիք, որն օգտակար էր կամ օգտակար չէր։
-
Ինչո՞ւ է կարևոր ապավինել Տիրոջը, երբ մենք մեզ անհամապատասխան ենք զգում (տես Փիլիպպեցիներին 4․13, Ալմա 26․12)։
Քննարկումը վարող․ Միասին կարդացեք հետևյալ պարբերությունը։ (Դուք կարող եք նաև հրավիրել սովորողներին գտնել և ընդգծել այս պարբերությունը էջ 32-ում, Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկում)։
Մի փորձեք վերահսկել այն, ինչը չեք կարող։ Փորձելով վերահսկել այն, ինչը դուք չեք կարող, ստիպում է ձեզ ավելի անվերահսկելի զգալ՝ մեծացնելով ձեր անհանգստությունը: Կենտրոնացրեք ձեր էներգիան այն բաների վրա, որոնց հարցում դուք ինչ-որ բան կարող եք անել։ (Հարմարվել միսիոներական կյանքին [2013], 32)
-
Ի՞նչ եք կարծում, կենտրոնանալն այն ամենի վրա, ինչ մենք կարող ենք վերահսկել, ինչպե՞ս կօգնի մեզ հաղթահարել անհամապատասխանության զգացումը:
Ցուցադրեք
Քննարկումը վարող․ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել, թե ինչպես կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ կարելի է վերահսկել, միասին դիտարկեք հետևյալ օրինակները:
Կարող եք քննարկել, թե ինչու ձախ սյունակի օրինակները կարող են դուրս մնալ անձի վերահսկողությունից: Նախքան աջ սյունակի պատասխանները բարձրաձայնելը, հրավիրեք սովորողներին տեսնել, թե արդյոք նրանք կարող են ինքնուրույն մտածել պատասխանների վրա:
|
Չեմ կարող վերահսկել |
Կարող եմ վերահսկել |
|---|---|
|
«Ես ուզում եմ լավ մարդ լինել, բայց հաճախ հիասթափվում եմ իմ սխալների պատճառով»: |
«Ես կարող եմ անել ամեն հնարավոր բան, բայց հասկանում եմ, որ երբեմն թերանում եմ»։ Ամենօրյա ապաշխարության և Փրկչի օգնության միջոցով ես աստիճանաբար կարող եմ դառնալ ավելի քրիստոսանման»: |
|
«Ես չգիտեմ, արդյո՞ք երբևէ կկարողանամ տիրապետել այս լեզվին այնպես, ինչպես իմ զուգընկերը»: |
«Ես կարող եմ ամեն օր ջանասիրաբար ուսումնասիրել լեզուն և աղոթքով օգնություն խնդրել Աստծուց»։ |
Վարժվեք
Քննարկումը վարող․ Ցուցադրեք հետևյալ լրացուցիչ հրահանգները և դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք զուգընկերներով վարժվելու։ Սովորողները կարող են նաև այլ օրինակներ մտածել, բացի ներկայացվածներից։
|
Չեմ կարող վերահսկել |
Կարող եմ վերահսկել |
|---|---|
|
«Ես այնքան շատ ընկերներ չունեմ, որքան մյուսները»: | |
|
«Միսիայում ծառայելու մասին միտքն ինձ համար ճնշող է թվում։ Կարծես ծանր աշխատանք է, ես կկարոտեմ ընտանիքիս ու ընկերներիս, և այնքան մեծ է անորոշությունը»։ | |
|
«Մյուս միսիոներներն ավելի շատ մարդկանց են օգնել մկրտվել, քան ես: Արդյո՞ք ես ձախողել եմ իմ միսիան»: |
Կիրառեք
Քննարկումը վարող․ Օգնեք սովորողներին մտածել, թե ինչպես կարող են կիրառել այս հմտությունն իրենց կյանքում՝ կիսվելով հետևյալ հրավերով.
Հաջորդ շաբաթվա ընթացքում ժամանակ հատկացրեք նկատելու, թե երբ եք ձեզ անհամապատասխան զգում: Այնուհետև խնդրեք, որ Երկնային Հայրը օգնի ձեզ կենտրոնանալ այն բանի վրա, ինչը դուք կարող եք վերահսկել: