Ավետարանի դասընթացներ
Հմտության կիրառում 4. Տվեք ոգեշնչված հարցեր


Հմտության կիրառում 4

Տվեք ոգեշնչված հարցեր

երեցները ուսուցանում են փողոցում

Միսիոներները հաճախ հարցեր են տալիս նրանց, ում ուսուցանում են: Լավ հարցեր տալը օգնում է միսիոներներին «հասկանալ մարդկանց հետաքրքրությունները, մտահոգությունները և հարցերը։ Լավ հարցերը կարող են հրավիրել Հոգին և օգնել մարդկանց սովորել» (Քարոզիր Իմ ավետարանը [2023], 190

Քննարկումը վարող․ Ձգտեք լինել հակիրճ «Սահմանեք» և «Ցուցադրեք» բաժիններում, որպեսզի սովորողները բավական ժամանակ ունենան վարժանքի համար:

Սահմանեք

Քննարկումը վարող․ Կիսվեք հետևյալ հրահանգներով՝ հարցեր տալու թեման ներկայացնելու համար.

Կարդացեք պարբերություններն ու աղյուսակը, որոնք գտնվում են «Հարցեր տվեք» վերնագրի ներքո՝ գլուխ 10-ում՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում (էջ 190–191)։ Տեսեք, թե որն է լավ հարցերի դերը ավետարանով կիսվելու գործում:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ միսիոներները արդյունավետ հարցեր տան ուսուցանելիս։

Քննարկումը վարող․ Բացատրեք, որ որոշ հարցեր կարող են ավելի արդյունավետ լինել, քան մյուսները: Կիսվեք հետևյալ հրահանգներով՝ օգնելու դասարանի անդամներին սովորել արդյունավետ հարցեր տալու ուղեցույցները.

Կարդացեք առաջին յոթ կետերը «Խուսափեք անարդյունավետ կամ ավելորդ հարցերից» վերնագրի ներքո (Քարոզիր Իմ ավետարանը, 191): Փնտրեք ուղեցույցներ, որոնք կօգնեն ձեզ սովորեցնել արդյունավետ հարցեր տալ:

Ցուցադրեք

Քննարկումը վարող․ Սովորողներին ցույց տվեք մի քանի օրինակներ, թե ինչպես փոխել ոչ արդյունավետ հարցերն ավելի արդյունավետ լինելու համար: Կարող եք օգտագործել հետևյալ աղյուսակի օրինակները: Լրացուցիչ օրինակների համար տե՛ս քիչ արդյունավետ հարցեր-ի ցանկը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի 192-193 էջերում։

Քիչ արդյունավետ հարցեր

Ավելի արդյունավետ հարցեր

Ո՞վ է եղել առաջին մարգարեն: (Հնարավոր է, մարդը չիմանա պատասխանը)

Ի՞նչ ազդեցություն դա կունենար ձեր կյանքի վրա, եթե իմանայիք, որ Աստված այսօր մարգարե է կանչում։ (Հարցրեք անձին իր սեփական մտքերի ու զգացումների վերաբերյալ)։

Ինչպե՞ս մենք կարող ենք մեր մարմինը մաքուր պահելով մեզ հետ ունենալ Հոգին և ցույց տալ, որ մենք պատրաստ ենք հետևելու Աստծո մարգարեին: (Կա մեկից ավելի գաղափար):

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է մեր մարմինը մաքուր պահելը ազդել Աստծո հետ մեր հարաբերությունների վրա: (Կենտրոնանալ մեկ գաղափարի վրա)։

Վարժվեք

Քննարկումը վարող․ Սովորողները կարող են աշխատել զուգընկերներով՝ կատարելու հետևյալ վարժությունը։

Կարդացեք մյուս օրինակները «քիչ արդյունավետ հարցերի ցանկ» վերնագրի ներքո, գլուխ 10-ում՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում (էջ 192– 193)։ Ընտրեք այս հարցերից երկու-երեքը և միասին աշխատեք հարցերն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Քննարկումը վարող․ Երբ դասարանի անդամներն ավարտեն, հրավիրեք մի քանիսին կիսվել իրենց կազմած ավելի արդյունավետ հարցերի օրինակներով:

Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք հրավիրել սովորողներին կրկնել այս վարժանքը այլ հարցերով ևս՝ «քիչ արդյունավետ հարցերի ցանկից», Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։

Կիրառեք

Քննարկումը վարող․ Կարող եք ցուցադրել հետևյալը, որպեսզի օգնեք սովորողներին մտածել, թե ինչպես կարող են կիրառել այս հմտությունը.

Մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել այն, ինչ սովորել եք արդյունավետ հարցեր տալու մասին, գալիք մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում: Օրինակ, կարող եք․

  • Փնտրեք արդյունավետ հարցեր Եկ, հետևիր ինձ ձեռնարկի մի քանի դասերում։

  • Եթե շուտով դաս եք ուսուցանելու, պատրաստեք մի քանի արդյունավետ հարցեր, որոնք կարող եք տալ ուսուցման ընթացքում: