Դաս 12
Հարմարվել միսիոներական կյանքին
Միսիոներական պատրաստությունը ներառում է պատրաստվել միսիոներական աշխատանքի ֆիզիկական, հոգևոր, հուզական և մտավոր պահանջներին։ Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկը (2013) միսիոներներին և միսիայի պատրաստվողներին կարող է օգնել կառավարել այդ պահանջները։ Այն տրամադրում է ուղեցույցներ, որոնք կարող են օգնել մեզ ստանալ Տիրոջ ուժը և գտնել ուրախություն միսիոներական ծառայության մեջ։
Վերանայեք և հետևեք
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:
Ուսումնական վարժությունների տարբերակներ
Քննարկումը վարող․ Աղոթքով ընտրեք ուսումնական տարբերակ(ներ)ը, որոնք առավելագույնս օգտակար կլինեն ձեր դասարանի համար։ Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ մնա վարժանքի և կիրառման համար։
Նշում․ Այս դասի թեմաների հետ կապված բազմաթիվ հմտության կիրառումներ կան։ Կարող եք օգտագործել ստորև բերվածներից մեկը նույն դասաժամի ընթացքում, երբ դուք ուսուցանում եք այս դասից որևէ ուսումնական վարժություն․ «Խոսեք բոլորի հետ», «Արձագանքել անհամապատասխանության զգացումներին», «Միտումնավոր շնչառություն», «Զարգացնել առողջ մտածողության օրինակներ»։
Տարբերակ Ա․ ի՞նչը կարող է օգնել ինձ հարմարվել միսիոներական կյանքին
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանի անդամներին մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք պետք է հարմարվեին իրենց կյանքի նոր իրավիճակներին։ Օրինակները կարող են ներառել՝ նոր տուն տեղափոխվելը, Եկեղեցուն միանալը, դպրոցը փոխելը, նոր մարդու հանդիպելը կամ նոր աշխատանք սկսելը։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպիսին էր իրենց փորձառությունը։ Հետևյալ հարցերի նման հարցերը կարող են օգնել քննարկմանը․
-
Ի՞նչն էր անհարմար այդ փոփոխության հետ կապված։
-
Ի՞նչն էր ոգևորիչ։
-
Ի՞նչն օգնեց ձեզ հարմարվել նոր իրավիճակին։
Քննարկումը վարող․ Ցուցադրեք լիաժամկետ միսիոներների մեկ կամ ավելի նկարներ, ինչպիսիք են հետևյալը։ Հրավիրեք սովորողներին կիսվել, թե ըստ իրենց ինչն է լիաժամկետ միսիոներ լինելու վերաբերյալ ոգևորիչ և ինչը կարող է դժվար լինել։
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ այս ուսումնական վարժության ընթացքում դասարանի անդամները կծանոթանան Հարմարվել միսիոներական կյանքին վերնագրով նյութի հետ (2013)։ Օգնեք նրանց Գրադարանում բացել Հարմարվել միսիոներական կյանքին նյութը (Գրադարան > Ձեռնարկներ և կոչումներ > Միսիայի կոչումներ > Հարմարվել միսիոներական կյանքին)։ Ներկայացրեք այս նյութը՝ կիսվելով հետևյալ հրահանգներով.
«Հասկանալ սթրեսը» բաժնում կարդացեք «Սթրեսը կյանքի նորմալ մաս է»՝ Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկում (էջ 3)։ Փնտրեք այս գրքույկի նպատակը։
-
Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող է օգնել այս նյութն այժմ և ապագայում։
Վարժվեք
Քննարկումը վարող․ Հետևյալ վարժությունը կարող է օգնել դասարանի անդամներին Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկի հետ ծանոթացման անհատականացված փորձառություն ունենալ։ Այն կարող է նաև պատրաստել և ոգեշնչել նրանց ինքնուրույն ուսումնասիրել այս նյութը:
Ցուցադրեք հետևյալ հրահանգները և սովորողներին 10-15 րոպե հատկացրեք՝ վարժությունն ավարտելու համար։
-
Կարդացեք «Ինքնագնահատման արձանագրություն»՝ Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկում (էջ 11)։
-
Ինքնագնահատումից ընտրեք անվանակարգերից մեկը (Ընդհանուր, Ֆիզիկական, Հուզական, Սոցիալական, Մտավոր, Հոգևոր), որի մասին կցանկանաք ավելին իմանալ։
-
Գտեք Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկի այն բաժինը, որը կապված է ձեր ընտրած անվանակարգի հետ։ Ուսումնասիրեք այդ բաժնի այն հատվածները, որոնք առավել համապատասխան են ձեզ: Փնտրեք և նշեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ձեր ներկա իրավիճակում։
Քննարկումը վարող․ Երբ դասարանի անդամներն ավարտեն ուսումնասիրելը, հրավիրեք նրանց կիսվել իրենց սովորածով զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ։ Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և զուգընկերներին կամ խմբերին հրավիրել միասին քննարկել դրանք․
-
Ո՞ր առաջարկներն ու ուսմունքներն էին առավել օգտակար ձեզ համար։
-
Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչպես կարող է Տերն օգնել ձեզ հարմարվել կյանքի պահանջներին այժմ և հետո՝ որպես միսիոներ։
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Շարունակեք ուսումնասիրել Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկի այն հատվածը, որը սկսել եք ուսումնասիրել այս ուսումնական վարժության ընթացքում։ Գտեք առաջարկներ, որոնք կարող եք ներառել ձեր կյանքում։
-
Կազմեք մի ծրագիր՝ Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկի այլ հատվածներ ուսումնասիրելու համար։
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն, ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Տարբերակ Բ․ ինչպիսի՞ն է լիաժամկետ միսիոներ լինելը
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Կարող եք գրատախտակին գրել դասարանի անդամների պատասխանները հետևյալ հարցին:
-
Ի՞նչ հարցեր ունեք այն մասին, թե ինչպիսին է լիաժամկետ միսիոներ լինելը։
-
Ինչպե՞ս պետք է միսիոներները հավատք գործադրեն առ Հիսուս Քրիստոս:
-
Ի՞նչ կարող եք անել հիմա՝ որպես միսիոներ կյանքին պատրաստվելու համար:
Քննարկումը վարող․ Որպես ձեր քննարկման մաս կարող եք քննարկել երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը.
Միակ ամենակարևոր բանը, որը դուք կարող եք անել՝ ծառայելու կանչին նախապատրաստվելու համար, միսիոներ դառնալն է ձեր միսիա գնալուց շատ առաջ: («Դառնալ միսիոներ», Լիահոնա, նոյեմբեր 2005, 45)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում դառնալ միսիոներ՝ նախքան ձեր միսիա գնալը։
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ այս ուսումնական վարժությունը դասարանի անդամներին կօգնի, որպեսզի իրենց հարցերից մի քանիսին պատասխաններ գտնեն։ Ընտրեք հետևյալ գաղափարներից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին է լիաժամկետ միսիոներական ծառայությունը։
-
Հրավիրեք մի քանի վերջերս վերադարձած միսիոներների գալ դասի և պատասխանել մասնակիցների հարցերին (կարող եք հրավիրել և ուսուցանող, և ծառայող միսիոներների)։ Նրանք կարող են նաև նկարագրել միսիոներին բնորոշ մի օր։ Խրախուսեք վերադարձած միսիոներներին նկարագրել, թե ինչպես են զգացել Տիրոջ օգնությունը և ավելի մոտեցել Նրան՝ իրենց միսիոներական ծառայության ընթացքում։
-
Ցուցադրեք այս տեսանյութերից մեկը, որոնք նկարագրում են, թե ինչպիսին է Միսիոներական պատրաստության կենտրոնում լինելը․ «The England Missionary Training Centre» (3։06, ChurchofJesusChrist.org) կամ «Provo Missionary Training Center Tour» (8:42, YouTube) տեսանյութերը։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել ծառայող միսիոներների հնարավորությունների մասին, կարող եք նաև ցույց տալ «Young Church-Service Missionaries: Serving the Lord» (3:40, ChurchofJesusChrist.org) տեսանյութը։
-
Հրավիրեք մասնակիցներին կարդալ «Բնորոշ ամենօրյա վարժություններ» (2.4.1) և «Օրվա ժամանակացույցի օրինակ» (2.4.2) բաժինները, որոնք ներառված են Միսիոներական չափանիշներ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար գրքույկում։ Նրանք կարող են այս նյութը գտնել Գրադարանում (Գրադարան > Ձեռնարկներ և կոչումներ > Միսիայի կոչումներ > Միսիոներական չափանիշներ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար)։
Երբ նրանք ավարտեն ձեր ընտրած վարժություն(ներ)ը, դասարանի անդամներին հնարավորություն տվեք քննարկելու իրենց սովորածը: Կարող եք տալ նմանատիպ հարցեր.
-
Ինչպե՞ս է Տերն օրհնում ձեզ, երբ ձգտում եք դառնալ միսիոներ։
Վարժվեք
Քննարկումը վարող․ Եղանակներից մեկը, որով դուք կարող եք օգնել սովորողներին «դառնալ միսիոներ»՝ նախքան միսիայում ծառայելը, նրանց հնարավորություն ընձեռելն է վարժվել՝ ուրիշներին ուսուցանելով: Կարող եք խնդրել դասարանի անդամներին բացել դաս 1-ը, 2-ը, կամ 3-ը գլուխ 3-ում՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում ։ Հրավիրեք նրանց ուսումնասիրել և պատրաստվել ուսուցանելու դասի «Վարդապետության հիմունքներ» բաժնի թեմաներից մեկը: (Գաղափարների համար՝ տես դաս 6․ «Գործնական ուսուցում» այս դասընթացի նյութերում, թե ինչպես կարող եք ստեղծել այս փորձը)։
Պատրաստվելու համար սովորողներին բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք նրանց վարժվել՝ դասարանում մեկ ուրիշին ուսուցանելով:
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Գրեք, թե ինչ կանեք, որպեսզի ավելի լիարժեք «դառնաք միսիոներ»՝ նախքան կծառայեք միսիայում։
-
Տեսեք, թե արդյոք հնարավորություն կա, որ դուք մասնակցեք ուսուցման հանդիպման կամ ավետարանի քարոզման այլ միջոցառումների՝ տեղի լիաժամկետ միսիոներների հետ:
-
Խոսեք միսիա ծառայած ծանոթների հետ։ Միսիոներական ծառայության վերաբերյալ հարցեր տվեք նրանց։
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն, ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Տարբերակ Գ․ ինչպե՞ս կարող եմ հոգեպես պատրաստվել միսիոներական ծառայությանը
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Կարդացեք և քննարկեք նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը։ Որպես քննարկման մաս՝ կարող եք նաև դիտել «Stay within the Lines» տեսանյութը (5:10, ChurchofJesusChrist.org)։
Այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք հիմա, միսիոներների ամենահոյակապ սերունդն է Եկեղեցու պատմության մեջ: Մենք ունենք արժանավոր, հմուտ, հոգևոր առումով խանդավառ միսիոներների կարիք: Մեզ պետք չէ, որ դուք պարզապես պաշտոն զբաղեցնեք. մեզ պետք է ձեր ամբողջ սիրտն ու հոգին: Մենք ունենք ուժեղ, խելամիտ, եռանդուն միսիոներների կարիք, ովքեր գիտեն ինչպես ունկնդրել և պատասխանել Սուրբ Հոգու հուշումներին: Որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, ես կոչ եմ անում ձեզ սկսել հենց հիմա, լինել լիարժեք և ամբողջովին արժանի: («The Greatest Generation of Missionaries», Ensign, նոյեմբեր 2002, 47)
-
Ի՞նչը տպավորեց ձեզ այդ խոսքերում:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են կարևոր հոգևոր պատրաստությունը և արժանավորությունը միսիոներական ծառայության մեջ։
Քննարկումը վարող․ Որպես ձեր քննարկման մաս կարող եք միասին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 11․21 և Ալմա 17․2-3 հատվածները։ Մասնակիցները կարող էին նաև փնտրել օրինակներ, թե ինչպես է Փրկիչը հոգևորապես պատրաստվել Իր ծառայության համար (տես օրինակ՝ Մատթեոս 4․2, Մարկոս 1․35 և Հովհաննես 8․28)։
-
Որո՞նք են այն հատուկ միջոցները, որոնցով հիմա կարող եք հոգևորապես պատրաստվել միսիոներական ծառայության։
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին կազմել անհատական ցանկ նախորդ հարցի պատասխանների համար։ Նրանք կարող են կիսվել իրենց ցանկի մեկ կամ երկու կետով զուգընկերոջ հետ։ Նշեք, որ նրանք չպետք է շատ անձնական բաներով կիսվեն։
Վարժվեք
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ նախքան իրենց միսիոներական ծառայությունը, ապագա միսիոներները հարցազրույց են ունենում եպիսկոպոսի և ցցի նախագահի հետ, որպեսզի որոշվի իրենց արժանավորությունը և ծառայելու պատրաստվածությունը։
Հրավիրեք դասարանի անդամներին բացել «Հարցազրույցի հարցերը» հոդվածում գտնվող միսիոներական ծառայության համար հարցազրույցի հարցերը (Լիահոնա, օգոստոս 2018, 53-54)։ Կարող եք նաև պատրաստել այս հարցերը որպես թերթիկ։ Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները․
Ժամանակ տվեք լուռ կարդալու միսիոներական ծառայության համար հարցազրույցի հարցերից յուրաքանչյուրը։ Հարցերը կարդալուց հետո որոշեք, թե ըստ ձեզ․ ինչում եք առաջադիմում, ինչպես նաև բարելավումներ, որոնք ցանկանում եք կատարել:
Քննարկումը վարող․ Երբ սովորողներն ավարտեն կարդալ հարցազրույցի հարցերը, քննարկեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս կարող է հարցազրույցի այս հարցերի վերանայումն ու դրանց շուրջ խորհելը օգնել ձեզ պատրաստվել միսիոներական ծառայությանը:
-
Ինչո՞ւ է կարևոր այս հարցերին պատասխանելիս լինել լիովին ազնիվ ինքդ քո և քահանայության ղեկավարներիդ հետ։
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Որոշեք, թե ինչ եք անելու, որպեսզի միսիայում ծառայելու համար լինեք հոգևորապես ավելի պատրաստ։
-
Եթե դուք չեք ստացել ձեր հայրապետական օրհնությունը, աղոթքով մտածեք, թե երբ է այն ստանալու ճիշտ ժամանակը ձեզ համար։
-
Ավելի շատ մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Հաջորդ անգամ
Քննարկումը վարող․ Եթե պատրաստ եք դաս 13-ն ուսուցանել հաջորդ դասին, ապա կարող եք հրավիրել դասարանի անդամներին մտածել առաջընթացի մասին, որը նրանք ունեցել են դասընթացի սկզբից ի վեր՝ միսիայում ծառայելու համար իրենց պատրաստման ժամանակ: Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։