Դաս 9
Կիրառեք Մորմոնի Գրքի զորությունը
Քարոզիր Իմ ավետարանը, Գլուխ 5
«Մորմոնի Գիրքը, Հոգու հետ միասին, ձեր դարձի գալու ամենազորավոր միջոցն է» (Քարոզիր Իմ ավետարանը․ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց [2023], 113)։ Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և այն գործիքն է, որն Աստված պատրաստել է՝ վերջին օրերում Իսրայելը հավաքելու համար։ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս և դրա ուսմունքները կիրառելիս մենք կարող ենք ավելի մոտենալ Աստծուն։
Վերանայեք և հետևեք
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:
Ուսումնական վարժությունների տարբերակներ
Քննարկումը վարող․ Աղոթքով ընտրեք ուսումնական տարբերակ(ներ)ը, որոնք առավելագույնս օգտակար կլինեն ձեր դասարանի համար։ Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ մնա վարժանքի և կիրառման համար։
Տարբերակ Ա․ ինչո՞ւ է Մորմոնի Գիրքն ավետարանով կիսվելու կարևոր գործիք հանդիսանում
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Խնդրեք սովորողներին մտածել մի գործիքի մասին, որն իրենք հաճախ են օգտագործում։ Կարող եք քննարկել նմանատիպ հարցեր.
-
Ինչպե՞ս է այս գործիքը հեշտացնում ձեր կյանքը:
-
Ի՞նչ գործիքներ է տվել մեզ Աստված՝ Իր աշխատանքը կատարելու համար։
Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանի մեկ անդամի բարձրաձայն կարդալ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 5-ի առաջին պարբերությունը (էջ 113)։ Խնդրեք սովորողներին հետևել և փնտրել Աստծո գործիքներից մեկը, որը Նա կիրառում է, որպեսզի օգնի մարդկանց իր մոտ գալ։ Որպես այս քննարկման մաս, կարող եք նաև օգտագործել հետևյալ հայտարարությունը։
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է.
Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի ևս մեկ վկայություն է և վերջին օրերում դարձի գալու մի մեծ գործիք: («Աստծո զորության մեծ փառքով», Լիահոնա, նոյեմբեր 2021, 28–30)
Երեց Ուլիսես Սոարեսը վկայել է․
Մորմոնի Գիրքն Աստծո գործիքն է, որպեսզի մեր օրերում իրականացնի Իսրայելի հավաքումը և օգնի մարդկանց ճանաչել Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ («Մորմոնի Գրքի ի հայտ գալը», Լիահոնա, մայիս 2020, 33)
Քննարկումը վարող․ Կարող եք գրել հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Մորմոնի Գիրքը Փրկչի ավետարանով կիսվելու ամենակարևոր գործիքներից մեկն է, որովհետև …
Հրավիրեք սովորողներին ավարտել նախադասությունը։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Այնուհետև կիսվեք հետևյալ հրահանգներով․
Ուսումնասիրության համար գլուխ 5-ից՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում, ընտրեք մի բաժին (էջեր 113-122)։ Այն կարդալիս, փնտրեք լրացուցիչ պատճառներ, ըստ որի Մորմոնի Գիրքը կենսական միջոց կամ գործիք է Տիրոջ ավետարանով կիսվելու համար։
Քննարկումը վարող․ Երբ սովորողներն ավարտեն ուսումնասիրելը, հրավիրեք նրանց կիսվել լրացուցիչ եղանակներով, որոնցով նրանք կավարտեն գրատախտակին գրված նախադասությունը։ Սովորողները նաև կարող են քննարկել ստորև տրված հարցերից մեկը կամ երկուսն էլ: Եթե հարցերից մեկի իրենց պատասխանում Մորմոնի Գրքից հստակ հատված նշեն, ապա կարող եք այդ հատվածները դասարանով կարդալ։
-
Մորմոնի Գրքի ճշմարտություններով այլոց հետ կիսվելու ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել։
-
Ինչպե՞ս եք տեսել, որ Մորմոնի Գրքի ճշմարտությունները օգնեն ձեզ կամ այլոց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
Քննարկումը վարող․ Կարող եք կիսվել նախորդ հարցերի ձեր պատասխաններով։ Կարող եք նաև ցուցադրել «Shaquille’s Story about the Book of Mormon» տեսանյութը (1:28, ChurchofJesusChrist.org)։ Քննարկեք, թե ինչպես է Մորմոնի Գիրքը օգնել իր հարցերով և առ Հիսուս Քրիստոսը դարձով։
Վարժվեք
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ պատճառներից մեկը, թե ինչու է Մորմոնի Գիրքը ավետարանով կիսվելու համար կենսական աղբյուր, այն է, որ պարունակում է հավերժական նշանակության հարցերի պատասխաններ։ Հետևյալ վարժությունը կարող է օգնել սովորողներին վարժվել օգտագործել Մորմոնի Գիրքը, որպեսզի գտնեն և կիսվեն այս հարցերի պատասխաններով։ Ցուցադրեք հետևյալ հրահանգները.
-
Գտեք «Մորմոնի Գիրքն անդրադառնում է հոգու հարցերին» վերնագրված բաժինը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 5-ում (էջեր 117–118)։
-
Այդ բաժնից ընտրեք մեկ հարց, որի վրա ցանկանում եք կենտրոնանալ:
-
Կարդացեք ուղեկցող սուրբ գրությունները և մտածեք այն մասին, թե այդ սուրբ գրություններն ինչպես կարող են օգնել ձեր ընտրած հարցին։
-
Պատրաստվեք կիսվել ձեր ուսումնասիրած հարցերից մեկով և բացատրել, թե ինչպես է այն պատասխանում հարցին։
Քննարկումը վարող․ Դասարանը բաժանեք զույգերի: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են պատրաստել քայլ 4-ի համար՝ իրենց զուգընկերոջ հետ։ Երբ զուգընկերները ավարտեն միմյանց ուսուցանելը, կարող եք նրանց տարբեր զուգընկերներ նշանակել, որպեսզի կարողանան ևս մեկ անգամ ուսուցման վարժանք կատարել:
Լրացուցիչ վարժանքի համար կարող եք օգտագործել Հմտության կիրառում 1․ «Մորմոնի Գիրքը ներկայացրեք մարդկանց» բաժինը։
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Այդ անելու եղանակներից մեկը կիսվելն է երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ հայտարարությամբ և դրանից ներքև գտնվող հրավերով։
Այսօր ես առաջարկում եմ ձեզ Մորմոնի Գիրք նվիրել ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին, գործընկերներին, ձեր ֆուտբոլի մարզչին կամ ձեր խանութի վաճառողին: Նրանք Տիրոջ խոսքերի կարիքն ունեն, որոնք հնարավոր է գտնել այդ գրքում։ Նրանք առօրյա կյանքի և գալիք հավերժական կյանքի հարցերի պատասխանների կարիք ունեն։ Նրանք պետք է իմանան իրենց սպասվող ուխտի ուղու և իրենց հանդեպ Տիրոջ մնայուն սիրո մասին: Այդ ամենն այստեղ է՝ Մորմոնի Գրքում:
Երբ դուք նրանց տալիս եք Մորմոնի Գիրքը, բացում եք նրանց միտքն ու սիրտը Աստծո խոսքի համար: Գրքի տպագիր օրինակները ձեզ հետ տանելու կարիք չկա: Դուք կարող եք դրանով հեշտությամբ կիսվել ձեր բջջային հեռախոսից՝ Gospel Library հավելվածի սուրբ գրությունների բաժնից: («Այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2022, 27)
Աղոթքով խորհեք, թե ում հետ կարող եք կիսվել Մորմոնի Գրքով: Որոշեք, թե ինչ կարող եք ուսուցանել նրանց Մորմոնի Գրքի մասին և էլ ինչ կարող եք ասել: Գրի առեք ձեր ծրագիրը:
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Տարբերակ Բ․ ինչպե՞ս կարող է Մորմոնի Գիրքն օգնել ինձ և ուրիշներին ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանի անդամներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը: Ապա սովորողներին ժամանակ տրամադրեք՝ մտածելու, թե անձամբ իրենք ինչպես կպատասխանեին նախագահ Նելոսնի հարցին։
Իմ եղբայրներ և քույրեր, որքա՞ն է թանկ Մորմոնի գիրքը ձեզ համար: Եթե ձեզ առաջարկեին ադամանդ ու սուտակ կամ Մորմոնի Գիրքը, ո՞րը կընտրեիք։ Անկեղծ ասեք, ո՞րը ավելի մեծ արժեք ունի ձեզ համար: («Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ. 2017 թ․, 61)։
-
Ի՞նչն է Մորմոնի Գիրքն ավելի արժեքավոր դարձնում, քան թանկարժեք իրերը, ինչպիսիք են ադամանդը կամ սուտակը:
Քննարկումը վարող․ Հետևյալ ուսումնական վարժության համար կարող եք հրավիրել դասարանի կեսին ուսումնասիրել «Մորմոնի Գիրքը վկայում է Քրիստոսի մասին», իսկ մյուս կեսին՝ ուսումնասիրել «Մորմոնի Գիրքն օգնում է մեզ ավելի շատ մոտենալ Աստծուն»։
Կարդացեք «Մորմոնի Գիրքը վկայում է Քրիստոսի մասին» և Մորմոնի Գիրքն օգնում է մեզ ավելի շատ մոտենալ Աստծուն վերնագրված բաժինները Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 5-ում (էջեր 115, 118)։ Փնտրեք և ընդգծեք առնվազն երեք նախադասություն, որոնք նկարագրում են, թե ինչու է Մորմոնի Գիրքն արժեքավոր։
Քննարկումը վարող․ Դասարանը բաժանեք զույգերի: Համոզվեք, որ դասարանի յուրաքանչյուր անդամ ուսումնասիրել է տարբեր բաժին, քան իր զուգընկերը։ Հրավիրեք սովորողներին իրենց զուգընկերոջ հետ կիսվել երեք նախադասություններով, որոնք ընդգծել են և բացատրել, թե ըստ իրենց, ինչու են այդ նախադասությունները կարևոր։
Երբ զուգընկերները ավարտեն միմյանց ուսուցանելը, կարող եք միասին կարդալ էջ 116-ում գտնվող «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակի հատվածներից մի քանիսը («Մորմոնի Գիրքը վկայում է Քրիստոսի մասին» վերնագրի ներքո)։ Կարող եք միասին քննարկել նմանատիպ հարցեր.
-
Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը և դրա ուսմունքների կիրառումը օգնել ձեզ ավելի մոտենալ Աստծուն:
-
Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունից:
-
Ի՞նչ ազդեցություն է ունեցել Մորմոնի Գրքի ընթերցանությունը Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ձեր վկայության վրա։
Վարժվեք
Քննարկումը վարող․ Սովորողներին ժամանակ տրամադրեք՝ վարժվելու Մորմոնի Գրքից գտնել և կիսվել հատվածներով, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Կարող եք ներկայացնել այս վարժանքի վարժությունը՝ ցուցադրելով «Book of Mormon Experiment Honolulu» տեսանյութը (2:35, ChurchofJesusChrist.org)։ Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները․
Մորմոնի Գրքում գտեք հատվածներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Կարող եք հատվածներ գտնել «Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն» վանդակում ընդգրկված գլուխներից, որը գտնվում է Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 5-ում (էջեր 116-117, «Մորմոնի Գիրքը վկայում է Քրիստոսի մասին» վերնագրի ներքո)։ Կամ ինքնուրույն կարող եք գտնել այլ հատվածներ։
Ձեր գտած յուրաքանչյուր սուրբգրային հատվածի համար գրի առեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները․
-
Սուրբգրային այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ինձ Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի մասին այս գիտելիքն ազդել ինձ և ուրիշների վրա:
Քննարկումը վարող․ Սովորողներին բաժանեք փոքր խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամի հրավիրեք կիսվել իրենց խմբի մյուս անդամների հետ իրենց գտած սուրբ գրությունների մեկ կամ երկու հատվածներով: Նաև հրավիրեք նրանց կիսվել վերևում տրված հարցերի իրենց պատասխաններով։
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Ուսումնասիրեք Մորմոնի Գիրքն ամեն օր։ Հատուկ ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին։
-
Սոցիալական ցանցերում կամ ձեր ծանոթի հետ կիսվեք Մորմոնի Գրքից մի հատվածով, որը հատկապես իմաստալից է ձեզ համար: Բացատրեք, թե ինչու եք ընտրել կիսվել դրանով։
-
Ուսումնասիրեք «The Book of Mormon» հավելվածի առանձնահատկությունները (օրինակ՝ աուդիո, լեզուներ, կապ հաստատել միսիոներների հետ): Կիսվեք «The Book of Mormon» հավելվածով որևէ մեկի հետ։
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Տարբերակ Գ․ ինչպե՞ս են Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը լրացնում միմյանց
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Կարող եք սկսել այս ուսումնական վարժությունը՝ կիսվելով նմանատիպ սցենարով․
Պատկերացրեք, որ ձեր կրոնական համոզմունքների վերաբերյալ զրուցում եք մի ընկերոջ հետ, որը Եկեղեցու անդամ չէ։ Իմանալով, որ դուք հավատում եք Մորմոնի Գրքին, ձեր ընկերը հարցնում է. «Ո՞րն է Մորմոնի Գրքի նպատակը, երբ մենք արդեն ունենք Աստվածաշունչը»:
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել, թե ինչպես կարող են պատասխանել իրենց ընկերոջը: Կարող եք նաև խնդրել նրանց մտածել, թե արդյոք նման իրավիճակի փորձ ունեցել են։ Այնուհետև կիսվեք հետևյալ հրահանգներով․
Կարդացեք Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 5-ի «Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը լրացնում են միմյանց» վերնագրված բաժինը (էջեր 118-119)։ Փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել այն անձին, ում տրվել է այդ հարցը սցենարում:
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին կիսվել սցենարից իրենց գտած նյութով, որը կարող է օգնել իրենց ընկերոջը։ Որպես այս քննարկման մաս, սովորողները կարող են ուսումնասիրել իրենց ուսումնասիրության բաժնում ընդգրկված հատվածներից մի քանիսը, ինպես օրինակ՝ Եզեկիել 37․16-17 և 1 Նեփի 13․40։ Կարող եք նաև քննարկել նմանատիպ հարցեր.
-
Ինչո՞ւ է օգտակար ունենալ Հիսուս Քրիստոսի բազմաթիվ վկաներ:
-
Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի և Աստվածաշնչի համատեղ ուսումնասիրությունն ամրապնդել ձեր հավատն առ Հիսուս Քրիստոս:
Վարժվեք
Քննարկումը վարող․ Հնարավորություն տվեք սովորողներին՝ վարժվելու Աստվածաշնչից և Մորմոնի Գրքից գտնել հատվածներ, որոնք լրացնում են միմյանց։ Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները․
Սուրբ գրություններում գտեք օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են Աստվածաշունչն ու Մորմոնի Գիրքը լրացնում միմյանց։ Ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը կամ մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ սա անել․
-
Ուսումնասիրեք գլուխ 5-ի «Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը լրացնում են միմյանց» բաժնի վերջում գտնվող «Անհատական կամ զուգընկերոջ հետ ուսումնասիրություն» վանդակում ընդգրկված օրինակները՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում (էջ 119)։
-
Օգտագործեք Թեմատիկ ուղեցույցը կամ Սուրբ գրքերի ուղեցույցը, որպեսզի գտնեք ձեզ հետաքրքրող թեման։ Գտեք հատվածներ և Աստվածաշնչից և Մորմոնի Գրքից, որոնք ընդգրկված են այդ թեմայում։
-
Բացեք Մորմոնի Գրքում ձեր սիրելի հատվածներից մի քանիսը։ Ստուգեք ծանոթագրությունները՝ տեսնելու համար, թե արդյոք կան Աստվածաշնչյան հատվածներ, որոնք խորացնում են ձեր հասկացողությունը այս հատվածների վերաբերյալ։
Քննարկումը վարող․ Հրավիրեք դասարանին զուգընկերոջ հետ կամ փոքր խմբերով կիսվել իրենց գտած մի քանի օրինակներով։ Կարող եք նաև մի քանի պատրաստակամ սովորողի խնդրել դասարանի հետ կիսվել իրենց գտածով։
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս վերանայեք ծանոթագրությունները և գտեք Աստվածաչնչյան հատվածների հղումներ, որոնք կապված են նրա հետ, ինչ դուք սովորում եք։
-
Ուսումնասիրեք Նոր Կտակարանի չորս Ավետարաններից մեկը (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես): Կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորում և զգում Հիսուս Քրիստոսի մասին: Վերանայեք ծանոթագրությունները և գտեք Մորմոնի Գրքի հատվածների հղումներ, որոնք կապված են նրա հետ, ինչ դուք սովորում եք։
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Հաջորդ անգամ
Քննարկումը վարող․ Եթե պատրաստ եք դաս 10-ն ուսուցանել հաջորդ դասին, ապա կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել գլուխ 6-ը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում, որպեսզի պատրաստվեն դասին։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։