Ավետարանի դասընթացներ
Նախաբան. Միսիոներական պատրաստության ուսուցման ուղեցույց


Միսիոներական պատրաստության ուսուցման ուղեցույց

Բարի գալուստ միսիոներական պատրաստություն։ Այս դասընթացը կարող է կարևոր դեր խաղալ երիտասարդների և չափահաս երիտասարդների կյանքում, որոնք պատրաստվում են միսիոներական ծառայության։ Այն կարող է օրհնել նաև այն երիտասարդներին, որոնք չեն ծրագրում միսիոներական ծառայություն, այլ ցանկանում են բարելավել Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու իրենց ունակությունը։

Միսիոներական աշխատանքի նպատակն է «հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը՝ օգնելով նրանց ստանալ վերականգնված ավետարանը՝ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի ստացման և մինչև վերջ համբերելու միջոցով» (Քարոզիր Իմ ավետարանը [2003], 1): Դրա նպատակը Իսրայելի հավաքումն է, և դա Եկեղեցու յուրաքանչյուր անդամի պարտականությունն է:

Ինչպե՞ս կարող է այս դասն օրհնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին

Այս դասընթացի բոլոր տարրերը միտված են օգնելու սովորողներին՝ ամրացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը: Դարձի հետ գալիս է նաև Հիսուս Քրիստոսի ավետարանը ուրիշների հետ կիսվելու աճող ցանկությունն ու ընդունակությունը։ Որպեսզի ստեղծվեն պայմաններ, որոնք նպաստում են դարձին, դասարանի անդամները կհրավիրվեն.

  • Խորասուզվել Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի ուսումնասիրման մեջ, որպեսզի կարողանան զգալ այդ ձեռնարկի զորությունն ու կարևորությունը։ Նրանց կներկայացվի նաև Հարմարվել միսիոներական կյանքին ձեռնարկը (2013):

  • Սովորել միսիոներական նպատակը (տես Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը, 1) և տեսնել, թե այն ինչպես կարող է առաջնորդել նրանց թե իրենց կյանքում՝ այսօր, թե միսիոներական աշխատանքի բոլոր ոլորտներում։

  • Ստանձնել պարտավորություններ, որոնք կօգնեն նրանց ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, պատրաստվել միսիոներական ծառայությանը և կիսվել Փրկչի ավետարանով ընտանիքի և ընկերների հետ:

  • Սովորել և կիրառել գլուխ 3-ի ճշմարտությունների ուսուցումը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից։

  • Կիրառել հմտություններ, որոնք կօգնեն նրանց դառնալ ավետարանի ավելի լավ ուսուցիչներ և հուզական առումով ավելի դիմացկուն:

Ինչպե՞ս են կազմվում դասընթացի նյութերը

Այս ձեռնարկը ներառում է ուսումնառության փորձառությունների երկու տեսակ՝ հիմնական դասեր և հմտության կիրառումներ:

Հիմնական դասեր

Հիմնական դասերը այս դասընթացի հիմնական նյութն են: Դրանք կենտրոնանում են Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի 1-6-րդ և 11-րդ գլուխների վրա։ Այս գլուխները առավել արդիական են երիտասարդների և չափահաս երիտասարդների համար, որոնք ներկայումս չեն ծառայում միսիայում։

Հետևյալը հիմնական դասերի ցանկ է․

  • Դաս 1․ Մենք հրավիրում ենք մարդկանց գալ դեպի Քրիստոսը

  • Դաս 2․ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի նախաբան

  • Դաս 3. Իրականացրեք ձեր միսիոներական նպատակը (Քարոզիր Իմ ավետարանը, գլուխ 1)

  • Դաս 4․ Քննեք սուրբ գրությունները և զգեստավորվեք Աստծո սպառազինությամբ, (Քարոզիր Իմ ավետարանը, գլուխ 2)

  • Դաս 5. Ուսումնասիրեք և ուսուցանեք Հիսուս Քրիստոսի ավետարանը (Քարոզիր Իմ ավետարանը, գլուխ 3)

  • Դաս 6. Գործնական ուսուցում (Օգնում է ուսուցանել դասեր գլուխ 3-ից՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից)

  • Դաս 7. Մկրտվելու և հաստատվելու հրավերը (Քարոզիր Իմ ավետարանը, գլուխ 3)

  • Դաս 8. Փնտրեք և ապավինեք Հոգուն (Քարոզիր Իմ ավետարանը, գլուխ 4)

  • Դաս 9․ Օգտագործեք Մորմոնի Գրքի զորությունը (Քարոզիր Իմ ավետարանը, գլուխ 5)

  • Դաս 10. Փնտրեք քրիստոսանման հատկանիշներ (Քարոզիր Իմ ավետարանը, գլուխ 6)

  • Դաս 11. Օգնեք մարդկանց ստանձնել և պահել պարտավորությունները (Քարոզիր Իմ ավետարանը, գլուխ 11)

  • Դաս 12. Հարմարվել միսիոներական կյանքին

  • Դաս 13. Առաջ գնալ հավատքով

Գլուխ 3-ի կարևորությունը

Հիմնական դասերից երեքը կենտրոնանում են գլուխ 3-ի վրա Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից։ Այս գլուխը պարունակում է այն չորս դասերը, որոնք միսիոներներն ուսուցանում են, ինչպես նաև մի բաժին՝ մկրտվելու և հաստատվելու հրավերի մասին։ Առաջնահերթություն դարձրեք գլուխ 3-ի ուսումնասիրությունը:

Դաս 6. «Գործնական ուսուցում» դասը օգնում է դասարանի անդամներին սովորել և ուսուցանել գլուխ 3-ի դասերից: Այս դասին կարող եք նվիրել մեկից ավելի դասաժամեր։ Կարող եք այլ դասերի դասաժամերից ևս ժամանակ հատկացնել՝ օգտագործելու դաս 6-ի գաղափարները։ Այդպես վարվելը դասարանի անդամներին բազմիցս հնարավորություն կտա ուսումնասիրելու, սովորելու, ուսուցանելու և ապրելու գլուխ 3-ի սկզբունքներով Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից։

Հիմնական դասերի կազմակերպում

Հիմնական դասերը մասնակիցներին հրավիրում են սովորել հավատքով, որպեսզի նրանք կարողանան ամրացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոս: Հավատքով սովորելը ջանքեր և գործողություններ է պահանջում։ Մտածեք, թե ինչպես կարող են հետևյալ կառուցվածքային տարրերը օգնել ձեր դասարանի անդամներին սովորել հավատքով և ավելի մոտենալ Փրկչին:

Վերանայեք և հետևեք

Յուրաքանչյուր դասի սկզբում սովորողները անդրադառնում են նախորդ դասերին ստանձնած պարտավորություններին: Օգտագործեք սա որպես հնարավորություն՝ օգնելու դասարանի անդամներին գիտակցել իրենց հոգևոր աճը:

Ուսումնական վարժությունների տարբերակներ

Հիմնական դասերի մեծ մասը ներառում է բազմաթիվ ուսումնական վարժությունների տարբերակներ: Գնահատեք ձեր դասարանի անդամների կարիքները, և, մինչ ընտրում եք այն ուսումնական վարժությունները, որոնք դուք կօգտագործեք, փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը: Դուք կարող եք նաև հարցնել դասարանի անդամներին, թե որ դասերը և ուսումնական վարժությունները առավել օգտակար կլինեն իրենց համար:

Կարիք չկա մեկ դասընթացի դասի ժամանակ օգտագործել ուսումնական վարժության բոլոր տարբերակները: Կենտրոնացեք դարձի գալու վրա, ոչ թե նյութը մատուցելու։ Եթե ձեր ժամանակացույցը թույլ է տալիս, կարող եք ավելի քան մեկ դասաժամ անցկացնել ամեն դասի ընթացքում, որպեսզի կենտրոնանաք տարբեր ուսումնական վարժությունների վրա։

Յուրաքանչյուր ուսումնական վարժություն ունի հետևյալ մասերը.

  • Ուսումնասիրեք։ Աշակերտներին ուսումնասիրության մեջ ներգրավելու գաղափարներ, որոնք խրախուսում են հավատ ներշնչող գործողություններ, ինչպիսիք են՝ կարդալը, որոնելը, կարևորելը, խորհելը, գրանցելը, քննարկելը և վկայելը:

  • Վարժվեք: Խորհուրդներ, որոնք կօգնեն դասարանի անդամներին կիրառել սովորածը։ Սովորաբար դա ներգրավում է ամփոփելը, բացատրելը և ուսուցանելը։

  • Նպատակ դրեք։ Դասարանի անդամներին հատկացված ժամանակ՝ գնահատելու, թե իրենք ինչ են սովորել և ինչ պարտավորություններ կարող են վերցնել՝ սովորելու, աճելու և կատարելագործվելու համար: Դուք կարող եք հրավիրել աշակերտներին բերել անձնական ուսումնասիրության օրագիր, որպեսզի գրի առնեն իրենց նպատակները ամբողջ դասընթացի ընթացքում:

Հրահանգներ ուսուցիչների կամ դասերի քննարկումների ղեկավարների համար

Ամենից հաճախ ուսումնական վարժությունները կղեկավարվեն ուսուցչի կողմից: Այնուամենայնիվ, կարող են լինել իրավիճակներ, երբ ուսումնական վարժությունն օգտագործվում է Եկեղեցու ղեկավարի, ծնողի, չափահաս երիտասարդի կամ երիտասարդների կողմից: Այս հնարավորություններն արտացոլելու համար դասերը ներառում են «Քննարկումը վարող» պիտակված հրահանգի վանդակները:

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ իրենց սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար։ Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար:

Այս հրահանգները կարող են ուղղորդել ուսուցիչներին կամ Քննարկումը վարողներին իրենց նախապատրաստման և ուսուցման մեջ:

Հմտության կիրառումներ

Այս դասընթացը ձեռնարկի վերջում ներառում է հմտության 10 կիրառումներ: Հմտության կիրառումները նախատեսված են օգնելու աշակերտներին զարգացնել հմտություններ՝ արդյունավետ ուսուցման և հուզական դիմացկունության համար:

Հետևյալը հմտության կիրառումների ցանկ է․

  • Հմտության կիրառում 1. Ներկայացրեք մարդկանց Մորմոնի Գիրքը

  • Հմտության կիրառում 2. Օգտագործեք սուրբ գրությունները ձեր ուսուցման մեջ

  • Հմտության կիրառում 3. Ուսուցանեք մարդկանց, թե ինչպես աղոթել

  • Հմտության կիրառում 4. Տվեք ոգեշնչված հարցեր

  • Հմտության կիրառում 5. Աշխատեք անգիր անել սուրբ գրությունները

  • Հմտության կիրառում 6. Խոսեք բոլորի հետ

  • Հմտության կիրառում 7. Արձագանքեք անհամապատասխանության զգացումներին

  • Հմտության կիրառում 8. Միտումնավոր շնչառություն

  • Հմտության կիրառում 9. Ճիշտ օգտագործեք տեխնոլոգիաները

  • Հմտության կիրառում 10. Զարգացրեք առողջ մտածողության օրինակներ

Հմտության կիրառումները կարող է ուսուցանվել նույն դասի ընթացքում՝ որպես հիմնական դաս: Որոշ հիմնական դասեր առաջարկներ են տալիս համապատասխան հմտության կիրառումների վերաբերյալ։

Հմտության կիրառումների տևողությունը նախատեսված է մոտ 15-20 րոպե, սակայն կարող եք հարմարեցնել դրանք՝ դարձնելով ավելի երկար կամ կարճ: Պետք չէ հերթով ուսուցանել հմտության կիրառումները, դուք կարող եք սովորեցնել դրանք ցանկացած հերթականությամբ: Թեև հմտության կիրառումները կարևոր են, սակայն ամբողջ դասընթացի ընթացքում ձեր ուսուցման ժամանակի մեծ մասը պետք է ծախսվի հիմնական դասերի վրա:

գրելու պատկերակ Գրանցեք ձեր մտքերը

Կարդացեք հմտության կիրառումների ցանկը։ Ընդգծեք նրանք, որոնք կարծում եք, որ կօրհնեն ձեր ուսուցանած մարդկանց։

Ո՞ւմ համար կարող է օգտակար լինել այս դասընթացին մասնակցելը

Թեև այս դասին հաճախող սովորողներից շատերը պատրաստվում են ուսուցման միսիայի, ոմանք գուցե պատրաստվում են ծառայության միսիայի: Ուրիշները գուցե չունենան լիաժամկետ միսիայում ծառայելու ծրագրեր, սակայն ցանկություն ունենան սովորելու, թե ինչպես ավելի արդյունավետորեն կիսվել ավետարանով և օգնել հավաքել Իսրայելը։ Զգայուն եղեք բոլոր մասնակիցների կարիքների հանդեպ, ոչ միայն նրանց, ովքեր պատրաստվում են ուսուցման միսիայի: Փնտրեք հնարավորություններ՝ օգնելու բոլոր սովորողներին տեսնել այս դասընթացի օրհնություններն ու օգուտները։ Օրինակ՝ դասընթացի ընթացքում կարող եք որոշ ժամանակ տրամադրել ծառայության միսիայի հնարավորություններն ու օրհնությունները վերանայելու համար (տես ChurchofJesusChrist.org/service-missionary լրացուցիչ տեղեկությունների համար):

Կարո՞ղ են արդյոք դասարանի անդամները ինստիտուտի կրեդիտ ստանալ այս դասընթացի համար

Տեղեկության համար, թե ինչպես ստանալ ինստիտուտի ավարտականի կրեդիտներ կամ կրեդիտ, որը կարող է փոխանցվել Եկեղեցու դպրոցներ, տես InstituteCredit.ChurchofJesusChrist.org:

Ինչպե՞ս կարող եմ լավագույնս կազմակերպել այս դասընթացը իմ դասին հաճախող մարդկանց համար

Այս դասընթացը ճկուն է: Այն կարող է օգտագործվել ճյուղերի, ծխերի, ցցերի և ինստիտուտների կողմից։ Այն կարող է օգտագործվել դասարանի կողմից, որը միայն մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա տևողություն ունի։ Այն կարելի է հարմարեցնել նաև տնային կիրառման համար։

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է 50 րոպեանոց դասաժամ կազմել․

50 րոպեանոց դաս

50 րոպեանոց դաս

50 րոպեանոց դաս

50 րոպեանոց դաս

Վերանայեք և հետևեք

5 րոպե

50 րոպեանոց դաս

Ուսումնական մեկ վարժություն

30 րոպե

50 րոպեանոց դաս

Հմտության կիրառում

15 րոպե

Մի քանի ամիս հանդիպող դասարանները կարող են մեկից ավելի դասաժամեր անցկացնել տվյալ դասի վրա։

90 րոպեանոց դաս

90 րոպեանոց դաս

90 րոպեանոց դաս

90 րոպեանոց դաս

Վերանայեք և հետևեք

5 րոպե

90 րոպեանոց դաս

Ուսումնական մեկ վարժություն

60 րոպե

90 րոպեանոց դաս

Հմտության կիրառում

25 րոպե

Հետևյալ օրինակները լուսաբանում են այս դասընթացի բովանդակությունը դասավանդելու տարբեր մոտեցումներ:

Օրինակ 1․ Ցցի դասարան (20 դասաժամ, յուրաքանչյուր դասը՝ 60 րոպե)

Եղբայր Լոուալը պատրաստվում է միսիոներական պատրաստության դասընթաց ուսուցանել իր ցցում՝ Ակրայում (Գանա)։ Նրա դասարանը կհանդիպի ամեն շաբաթ: Եղբայր Լոուալը այս ծրագիրն է կազմում.

  • Հիմնական դասերը ուսուցանել ամսվա առաջին և երրորդ կիրակի օրերին։

  • Քանի որ դասարանն ունի Եկեղեցու շատ նոր անդամներ և Եկեղեցու մի քանի ոչ անդամներ, եղբայր Լոուալը որոշում է լրացուցիչ շեշտը դնել հիմնական դաս 6-ի վրա։ Նա որոշում է՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ կիրակի օրերին հիմնական դաս 6-ից ուսումնական վարժություն անցկացնել: Սա իր դասարանին բազմաթիվ հնարավորություններ կտա ուսումնասիրելու և ուսուցանելու հիմնական վարդապետությունը գլուխ 3-ից Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից։

  • Նա նաև առանձնացնում է չորս հմտության կիրառում, որոնք ուզում է օգտագործել իր դասարանում։ Նա որոշում է, որ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ հմտության կիրառում է անցկացնելու։ Մի հմտությունն այնքան կարևոր է իր դասարանի համար, որ նա որոշում է այն կիրառել երկու տարբեր դասաժամերի։

Օրինակ 2․ Ցցի դասարան (7 դասաժամ, յուրաքանչյուր դասը՝ 60 րոպե)

Եղբայր և քույր Գրինները պատրաստվում են միսիոներական նախապատրաստության դաս ուսուցանել իրենց ցցում՝ Պրովոյում (Յուտա): Նրանց դասարանը կհանդիպի երկու շաբաթը մեկ։

  • Իրենց ցցի նախագահի հետ խորհրդակցելուց հետո նրանք որոշում են հիմնական դասեր ուսուցանել՝ 1, 3, 6, 9 և 12։ Նրանք կօգտագործեն երեք դասաժամեր, որպեսզի կենտրոնանան հիմնական դաս 6-ի վրա: Այդպես վարվելով՝ դասարանին բազմաթիվ հնարավորություններ կտրվեն սովորել, հասկանալ և կիրառել ուսուցանելու կարևոր ճշմարտություններ գլուխ 3-ից Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից։

  • Ելնելով իրենց ցցի նախագահի խորհրդից, Գրինները հմտության կիրառման դասընթացի ընթացքում նաև ժամանակ կգտնեն «Զարգացնել առողջ մտածողության օրինակներ» և «Խոսեք բոլորի հետ» հմտությունների պարապմունքների համար:

Օրինակ 3. Ինստիտուտի դասարան (14 դասաժամ, յուրաքանչյուր դասը՝ 90 րոպե)

Քույր Սիլվան պատրաստվում է միսիոներական պատրաստության դաս ուսուցանել ինստիտուտի իր դասարանի համար Մանաուսում (Բրազիլիա)։ Նրա դասարանը կհանդիպի ամեն շաբաթ 90 րոպեով: Քույր Սիլվան որոշում է անել հետևյալը.

  • Առաջին 11 շաբաթը նա 50 րոպե կտրամադրի տարբեր հիմնական դասերի համար: Իմանալով, որ իր դասարանի անդամներից մի քանիսը Սուրբ Հոգու վերաբերյալ հարցեր ունեն, նա որոշում է առնվազն երկու դաս անցկացնել 8-րդ հիմնական դասի համար․ «Փնտրեք և ապավինեք Հոգուն»։

  • Քույր Սիլվան ցանկանում է օգնել իր դասարանի անդամներին մեծացնել իրենց ինքնավստահությունը, որպեսզի ավետարանով կիսվեն ուրիշների հետ։ Նա որոշում է, որ առաջին 11 շաբաթվա ընթացքում դասերից 6-ը կներառեն 30 րոպե՝ օգտագործելով հիմնական դաս 6-ը, որպեսզի օգնեն դասարանի անդամներին սովորել և ուսուցանել վարդապետությունը գլուխ 3-ից Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից։ Նա նաև որոշում է, որ 12-րդ և 13-րդ շաբաթների ընթացքում նրանք ամբողջ դասը կնվիրեն կարճ դասեր պատրաստելուն և միմյանց ուսուցանելուն:

  • Քույր Սիլվան առանձնացրել է մի քանի հմտություններ, որոնք կիրառելու դեպքում իր դասարանի անդամները կօրհնվեն։ Նա որոշում է այդ հմտության կիրառումն առաջին 11 շաբաթվա ընթացքում անցկացնել այն օրերին, երբ նրանք չեն նախատեսում ուսուցանել գլուխ 3-ից։

  • Վերջին օրը նա ծրագրում է ավարտել դասընթացը 13-րդ հիմնական դասով. «Առաջ գնալ հավատքով»։

գրելու պատկերակԳրի առեք ձեր մտքերը

Օգտագործելով հետևյալ հարցերը՝ սկսեք պլանավորել, թե ինչպես կօգտագործեք այս դասընթացի նյութերը․

  • Քանի՞ դաս կանցկացնեք: Որքա՞ն կտևի յուրաքանչյուր դասը:

  • Ինչպե՞ս կկիրառեք հիմնական դասերը ձեր դասընթացի մեջ:

  • Որքա՞ն հաճախ է ձեր դասարանը օգտագործելու Դաս 6. «Գործնական ուսուցում»։

  • Ո՞ր հմտության կիրառումը առավել արժեքավոր կլինի ձեր դասարանի համար: Ե՞րբ կօգտագործեք դրանք:

Կազմեք ծրագիր, որը հարմարեցված է ձեր դասարանի համար: Ձեր ժամանակացույցը պլանավորելիս կարող եք դասարանի անդամներից կարծիքներ լսել, թե որ թեմաներն են իրենց համար ամենահետաքրքիրն ու համապատասխանը:

Հիշեք, որ գլխավոր նպատակն է առ Հիսուս Քրիստոս դարձի գալը, ոչ թե նյութը մատուցելը։ Մ՛ի գերծրագրեք ձեր դասերը: Հոգևոր աճը հնարավոր չէ շտապեցնել կամ հարկադրել։ Խաղաղ եղեք այն ամենի հետ, ինչը կարող եք իմաստալից կերպով իրականացնել ձեր ունեցած ժամանակում։