Ավետարանի դասընթացներ
Դաս 2․ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի նախաբան


Դաս 2

Քարոզիր Իմ ավետարանը ուղեցույցի նախաբան

Միսիոներներն ուսումնասիրում են Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը

«Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը արժեքավոր նյութ է ոչ միայն միսիոներների, այլև Եկեղեցու բոլոր անդամների համար» (Քարոզիր Իմ ավետարանը [2023], ix)։ Այս ոգեշնչված ռեսուրսը կարող է օգնել միսիոներներին իրականացնելու իրենց նպատակը՝ հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը։ Այն նաև կարող է օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին և ավելի լավ հասկանալ Նրա վարդապետությունը։

Վերանայեք և հետևեք

Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:

Առաջարկվող ուսումնական վարժություն

Ինչպե՞ս կարող է Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը օրհնել իմ կյանքը

Ուսումնասիրել

Քննարկումը վարող․ Ցուցադրեք Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի մի նկար կամ ձեռքում պահեք դրա ֆիզիկական օրինակը դասարանի համար։ Հրավիրեք դասարանի մի քանի անդամների կիսվել այն ամենով, ինչ իրենք գիտեն դրա մասին կամ ինչ փորձառություններ են ունեցել այն ուսումնասիրելով։

Քարոզիր Իմ ավետարանը

Քննարկումը վարող․ Բացատրեք, որ այս դասին դասարանի անդամները ավելին կսովորեն Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի մասին: Կիսվեք հետևյալ հրահանգներով.

Նախագահ Նելսոնի հայտարարությունն օգտագործելու փոխարեն կարող եք ցուցադրել «Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացնում է Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի երկրորդ հրատարակությունը» (2:58):

Ուսումնասիրեք «Առաջին Նախագահության ուղերձը» (Քարոզիր Իմ ավետարանը, v) և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես կարող է Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի ուսումնասիրությունը օրհնել ձեզ։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը պարունակում է երբևէ իմ տեսած լավագույն հրահանգներից մի քանիսը՝ օգնելու մարդկանց ընդունել Իր մոտ գալու Տիրոջ հրավերը:

Ես հրավիրում եմ ձեզ վայելելու ձեր սեփական վկայության հարստացումը, որը կարող է տրամադրել թարմացված Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը։ Դուք կզգաք մեր Երկնային Հորը Իր սուրբ գործում օգնելու արտոնությունը։ Ուսումնասիրելով և կիրառելով Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի երկրորդ հրատարակության, սուրբ գրությունների և ապրող մարգարեների ուսմունքները, դուք կօրհնվեք։ Ձեր սեփական վկայությունը կհարստացվի: Փրկչի ավետարանով կիսվելու ձեր ընդունակությունը կմեծանա: (In D. Todd Christofferson, “Use the Power of the Book of Mormon”։ [address given at the seminar for new mission leaders, June 23, 2023], Gospel Library)

  • Ի՞նչ խոստացված օրհնություններ աչքի ընկան ձեզ համար: Ինչո՞ւ։

Վարժվեք

թերթիկի պատկերակՔննարկումը վարող․ Տրամադրեք «Ի՞նչ կա Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում» վերնագրով թերթիկը։ Դասարանի անդամներին մոտ 10-12 րոպե ժամանակ հատկացրեք, որպեսզի պատասխանեն թերթիկում նշված հարցերին և պատրաստեն երեք րոպեանոց ակնարկ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի վերաբերյալ:

Ի՞նչ կա Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։

Պատկերացրեք, որ ձեր ծխի ղեկավարները ցանկանում են օգնել երիտասարդներին սկսել ուսումնասիրել Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը։ Նրանք լսել են, որ դուք անցել եք միսիոներական պատրաստության դաս, և հրավիրել են ձեզ պատրաստել երեք րոպեանոց ակնարկ՝ երիտասարդների հետ կիսվելու համար։

Պատրաստեք այս ակնարկը՝ գրի առնելով հետևյալ հարցերի ձեր պատասխանները և ավարտելով հետևյալ վարժությունը։ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից ընդգծեք պնդումներ, որոնք օգնում են պատասխանել այս հարցերին։

Ուսումնասիրեք Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը՝ կատարելով հետևյալ քայլերը.

  • Գտեք «Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի ներածությունը» և աչքի անցկացրեք այն կետերը, որոնք նկարագրում են, թե ինչպես է կազմված Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը (տես էջ vii):

  • Ուսումնասիրեք 3-րդ գլուխը, որպեսզի պարզեք, թե ինչ են ուսուցանում միսիոներները։ Կարդացեք առաջին հինգ պարբերությունները (էջ 25), ապա արագորեն աչքի անցկացրեք գլխի մնացած չորս դասերը։

  • Ուսումնասիրության համար ընտրեք հետևյալ գլուխներից մեկը․ 1, 2, 4, 5 կամ 6։ Կարդացեք գլխի թավատառ վերնագրերը:

  • Ելնելով Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում ձեր գտածից, ի՞նչ եք կարծում, ո՞րն է առավել շահավետ՝ ձեր ակնարկում կիսվելու համար։

Քննարկումը վարող․ Պատրաստվելու ժամանակից հետո հրավիրեք դասարանի անդամներին իրենց ակնարկով կիսվել զուգընկերոջ հետ: Իրենց ակնարկներով կիսվելուց հետո կարող եք տալ այսպիսի մի հարց.

Ինչպե՞ս կարող է Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի ջանասիրաբար ուսումնասիրությունը սուրբ գրությունների հետ միասին օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Նպատակ դրեք

Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ խորհելու իրենց սովորածի շուրջ և նպատակներ դնելու համար։ Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․

Նպատակ դրեք, որը վերաբերում է նրան, ինչ սովորել եք։ Օգտագործեք հետևյալ գաղափարներից մի քանիսը կամ մտածեք ձերը։

  • Որոշեք, թե ինչպես կօգտագործեք Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկը՝ որպես ավետարանի ձեր ուսումնասիրության մաս:

  • Ուսումնասիրեք գլուխ 3-ից մեկ կամ ավելի դասեր, որոնք միսիոներներն ուսուցանում են Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։

Իմ նպատակը
  • Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։

  • Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։

Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:

Հաջորդ անգամ

Քննարկումը վարող․ Եթե դուք պատրաստ եք դաս 3-ը ուսուցանել հաջորդ անգամ, ապա կարող եք դասարանի անդամներին հրավիրել նախապատրաստվելու համար ուսումնասիրել գլուխ 1-ը Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։